Լրահոս 24/7

«FLYONE Armenia»-ն՝ շաբաթվա միջազգային ավիացիոն ստարտափ

Միջազգային հանրահայտ ավիացիոն «Simple Flying» պորտալը Հայաստանի նորաստեղծ «Flyone Armenia» ավիաընկերությունը ներկայացրել է որպես շաբաթվա ստարտափ։ Պորտալն անդրադարձել է ավիաընկերության ստեղծման պատմությանը, ներկայացրել առաջիկայում սպասվող չվերթները:

«Իր պատմությամբ՝ FLYONE Armenia-ն Հայաստանի ամենաերիտասարդ ավիաընկերությունն է. այն եզակիներից, որ իր գործունեությունը սկսել է համավարակի պայմաններում՝ 2021 թվականին…. Ավիաընկերության ստեղծումը նշանավորվում է 60 միլիոն եվրոյի ներդրմամբ և 135 աշխատատեղերի ստեղծմամբ, ինչը կարևոր թիվ է պետության համար և հզոր ազդակ՝ զարգացնելու երկրի ավիացիոն հավակնոտ ոլորտը»,- գրել է միջազգային պորտալը։

Հայաստանի շուկայում սկսում է գործունեությունը ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող «Flyone Armenia» ավիաընկերությունը, որը գործելու է որպես ազգային օպերատոր: «Flyone Armenia» ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։

Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և «EASA Security»-ի բոլոր չափանիշներին: «Flyone Armenia» ավիաընկերությունն առաջիկայում կսկսի չվերթները 8 ուղղություններով: Ընկերությունը հայտնել է այդ ուղղություններով մատչելի ավիատոմսերի վաճառքը սկսելու մասին:

Առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ «Flyone club»-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Նախատեսված են թռիչքներ Երևան-Լիոն, Երևան-Թեհրան, Երևան-Թել Ավիվ, Երևան-Կրասնոդար և այլ ուղղություններով:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

17 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

17 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

17 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

17 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

18 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

18 hours ago