Լրահոս 24/7
26.11.2021

Այգեկ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ղեկավարը, 1999 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, տեղյակ լինելով համայնքի մի շարք բնակիչների կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում ինքնակամ ջերմոցներ և բնակելի տներ կառուցելու մասին, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Այգեկ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
«Դուռը փակված չէ». միջնորդները շտապում են վերակենդանացնել ԱՄՆ-Իրան բանակցությունները
17:03

Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է. Ֆիդան
16:52

Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի
16:28

Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից
16:13

Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ պատգամավոր
15:58

Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը
15:51

Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի. Ավինյան
15:33

Ընտրությունների առաջադրումներն այսօրվանից մեկնարկել են
15:30

Թուրքիան ձգտում է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը․ Ֆիդան
14:59

ՀՀ–ն իր առաջ ունի հորիզոններ, որոնք պատմության ընթացքում չի ունեցել. վարչապետ
14:34

Հույս ունենք՝ Հունգարիայի նոր ղեկավարության հետ շարունակել կոնտակտները. Պեսկով
14:19

Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը․ Փաշինյան
14:08

Ռուբեն Մեհրաբյան. «Զգո՛ւյշ եղեք համեմատությունների հետ. Հունգարիայում հաղթել է իրական ընդդիմությունը»
13:49

Չկա հնարավորություն կամ պետություն, որ կարողանա կազմակերպել 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում. Քոչինյան
13:21

Արևմտյան զենքը կդառնա ռուսական ավար, իսկ Հայաստանը՝ փակ դռների առաջ կանգնած մենակյաց
13:00