Լրահոս 24/7
26.11.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա առթիվ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա առթիվ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․

«Արցախի Հանրապետության դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ գործընկերներ.

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության դատախազության օրվա կապակցությամբ: Նախորդ տարվա ծանր և աղետաբեր պատերազմն իր անհերքելի կնիքն է թողել բոլորիս, բայց հատկապես Արցախի հասարակական կյանքի ու կենսագործունեության բոլոր ոլորտների վրա՝ առաջադրելով նոր խնդիրներ և նոր մարտահրավերներ:

Դրանք ստիպել են Արցախի դատախազությանը իր գործունեությունն ու  առաջնայնությունները վերակառուցել ըստ Արցախի բնակչության հավաքական անվտանգության, մարդանց կենսական և բացարձակ իրավունքների պաշտպանության նորացված սպառնալիքների ու իրողությունների, պատերազմի արդյունքներին հանգեցրած պատճառներին վերաբերող բազում հարցերի պատասխանները նաև իրավական դաշտում գտնելու հանրային պահանջների:

Պատերազմից հետո Արցախի դատախազությունը պատասխանատվության և սեփական առաքելության խորը գիտակցումով է իրացնում վիրավոր Արցախում իրավակարգի ամրապնդման և պաշտպանության, օրինականության երաշխավորման իր գործառույթները՝ ապացուցելով իբրև համակարգ, պետական առանցքային ինստիտուտ կայացածությունը, ձեռք բերած փորձառության արժեքավորությունը, իրենց վստահված «ճակատում» Արցախ աշխարհը ոտքի կանգնեցնելու հարցում դատախազության աշխատակիցների նվիրումը, վճռականությունն ու հավատամքը:   

Դրա վկայությունն է այն անհերքելի փաստը, որ չնայած պատերազմի հարուցած անասելի ծանր դժվարություններին, ի դեմս դատախազության՝ հանրապետության իրավապահ համակարգին հաջողվեց Արցախում թույլ չտալ ներքին անկայունություն, հանցավորության վիճակը պահել լիարժեք վերահսկելիության ներքո:

Գործոններ, որոնք ԱՀ զինված ուժերի և ռուսական խաղաղարար ուժերի կողմից ապահովող արտաքին անվտանգության երաշխիքների հետ միասին հանդիսանում են արցախցիների՝ բնականոն կյանքին վերադառնալու, իրենց տանն ու հողին ամուր կառչած մնալու, միով բանիվ՝ Արցախի հայկական շարունակականության կարևորագույն նախապայմաններից: 

Այս հարցում ՀՀ դատախազությունն իրեն առավել պարտավորված է զգում լինելու Արցախի դատախազության կողքին, ձեր դժվարություններն իրենը համարելու և արդեն ձևավորված համագործակցության հարուստ պատմության ու ավանդույթների  հենքի վրա զարգացնելու մեր հարաբերությունները, օժանդակելու ներկայիս գերպատասխանատու շրջափուլում Արցախի մեր գործընկերների կողմից իրենց աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը, մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:

Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ Արցախի դատախազության բոլոր աշխատակիցներին ցանկանում եմ ոգու ամրություն, տոկունություն, համակարգի ներկայիս պատմական առաքելության գիտակցմանը համահունչ՝ Արցախի մեջքն ուղղելու ներքին վստահություն ու դրա իրացման աննահանջ կամք:

Մաղթում եմ արգասաբեր աշխատանք խաղաղ երկնքի ներքո՝ հանուն արցախահայության բարօրության և ազգային նպատակների իրագործման»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է