Լրահոս 24/7
26.11.2021

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Սոչիում կնշվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությունները

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Սոչիում կնշվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությունները

Ռուսական կողմը հուսով է, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպմանը կհաջողվի նշել Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Ըստ Ռուդենկոյի` Ռուսաստանի ակնկալիքն այն է, որ այդ երկու երկրներում ավելի շուտ գան երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը:

«Հանդիպումն ընդհանուր առմամբ նպատակ ունի ամփոփել անցած տարվա արդյունքները 2020 թվականի նոյեմբերի 9-ին  կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, տեսնել, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել հետագայում խաղաղ գործընթացը առաջ մղելու համար, թե ինչպես կարելի է խթանել հետագա կարգավորման գործընթացը երկու երկրների միջև ընդհանրապես:

Մենք հուսով ենք, որ այդ հանդիպմանը երեք երկրների առաջնորդները, որոնք ստորագրել են հայտարարությունը, կնշեն այդ հեռանկարային ուղղությունները»,- ասել է Ռուդենկոն ՝ պատասխանելով Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից Մոսկվայի ակնկալիքների մասին հարցին:

Բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում մնում են խնդիրներ, որոնք բոլորին հայտնի են:

«Դրանք վերաբերում են նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դրանք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ մենք ականատես ենք լինում որոշակի զինված միջադեպերի, և նույնիսկ մարդիկ են զոհվում»,- նշել է Ռուդենկոն:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է