ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Սիրվարդ Գևորգյանը 2021թ հոկտեմբերի 14-ից զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը։
2000-2004 թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի, այնուհետև՝ մագիստրոսի աստիճան:
2011-2013 թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան:














