

«Երկու կողմերն էլ շահագրգռված են իրավիճակը կարգավորելու ու դրականորեն զարգացումների հարցում։ Բոլորը շահագրգռված են կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, այդ թվում՝ Ռուսաստանը։ Պայմանավորվածություն կա մոտ ապագայում սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»,– այս մասին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ աշխատանքները սկսելու պայմանավորվածության մասին և ընդգծել, որ այն չափազանց բարդ խնդիր է՝ ժառանգված խորհրդային ժամանակներից, երբ «այնտեղ սահման չկար»։
ՌԴ նախագահը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը և նշել, որ անմիջական շփումները հիմնականում առաջնահերթություն են: Առաջիկայում նախատեսվում է նաև ձեր հանդիպումը Բրյուսելում։ Մենք դա ևս ողջունում ենք։ Որքան շատ լինեն անմիջական շփման հնարավորությունները, այնքան լավ։ Մենք հույս ունենք, որ մի քայլ առաջ կանենք, իսկ հետո հնարավոր կլինի հետագա քայլեր ձեռնարկել այլ վայրերում»,- ասել է Պուտինը։
Հայաստանի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը։
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով գերիների թեմային նշեց, որ համաձայն չէ Ադրբեջանի նախագահի տեսակետի հետ:
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…