Լրահոս 24/7

Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. Արմեն Սարգսյան

Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի Արմեն Սարգսյանը: Այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բացելով նիստը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այն անցկացվում է փորձություններով ու մարտահրավերներով լի բարդ ժամանակահատվածում՝ ի դեմս Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի, Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիայի, ինչպես նաև համավարակի հետևանքների:

«Ցավոք, ունենք կորուստներ, անհետ կորածներ, գերեվարվածներ: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար զոհվածների և համավարակի հետևանքով մահացած մեր հայրենակիցների հիշատակը՝ ևս մեկ անգամ ցավակցելով նրանց ընտանիքներին ու հարազատներին:

Համբերություն մաղթենք գերիների և անհետ կորածների ընտանիքներին՝ շարունակելով բոլոր ջանքերը գործադրել գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ:

Բնականաբար, իրավիճակը և իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության և աշխատանքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Հիմնադրամի աշխատանքների ուղղվածությունը ենթարկվել է իրավիճակով պայմանավորված չնախատեսված սրբագրումների: Այսօրվա նիստում կտեղեկացվի նաև այդ մասին:

Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որպես հիմնադրամի նվիրատու և որպես հայ, ցավ եմ ապրում անվստահության խոսակցությունների ու արձագանքների համար: Ակնկալում եմ, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա և կծառայեն վստահության մթնոլորտի ձևավորմանը: Հիմնադրամն անցել է երկար ու դժվարին ճանապարհ և պետք է ամեն ինչ անի՝ սխալներն ու թերությունները շտկելու, վստահությունը վերականգնելու համար:

Մյուս կողմից, ավելի է հասունացել հիմնադրամի արդիականացման պահը: Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպական նոր մոդելներ:

Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հայրենակիցներին, նվիրատուներին ու բարերարներին: Եվ ուրախ եմ, որ օրերս կայացած հեռուստամարաթոնին հանգանակվել է զգալի գումար:

Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ»,- ասել է նախագահը:

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնությունից հետո խորհուրդը սկսել է օրակարգային հարցերի քննարկումը՝ առաջինն անդրադառնալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված գումարների նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրություն-զեկույցին:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

3 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

4 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago