Կինո

Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինոգործիչների միության 15-րդ ժողովում վերընտրվեց  Հայաստանի կինոգործիչների միության նախագահ:

Միության նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր միայն  ներկա տնօրեն Հարություն Խաչատրյանը, որը  և միաձայն ընտրվեց: Հարություն խաչատրյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ շատ դժվար չորս տարիներ են անցկացրել: «Մենք եկել էինք, որպեսզի զբաղվեինք կինոյով, արվեստով, վերականգնելով ու վերակառուցելով, բայց բավականին  դժվար  տարիներ անցկացրեցինք. պատճառը և համավարակն էր, և պատերազմն էր, և հազարավոր դժվարություններն էին, որ մենք ունեցանք:  Կարծում եմ, որ մենք մեր մեջ ուժ գտանք նորից վերականգնվելու, հասկանալու համար, որ Կինեմատոգրաֆիան և կինոն մեզ համար շատ կարևոր է: Հասկացանք, որ պետք է մենք շարունակենք, պետք է ապրենք, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա:

Մինչ ընտրությունը ներկայացվեց Միության չորս տարիների կատարած աշխատանքները՝  բովանդակային և ֆինանսական  մասերով: Հայաստանի կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանի խոսքով՝ կինոյի տանը նախորդ 4 տարիների ընթացքում ցուցադրվել է 356 ֆիլմ, իրականացվել է 53 հանդիպում՝ ընտրված խորագրերով, անցկացվել է 6 կինոփառատոն, կազմակերպվել են կինոզրույցների շարք, եղել է պրոֆեսիոնալ գիլդիաների կազմավորում, իրականացվել են կինոյի տան շենքի  վերականգնման աշխատանքներ և էլի մի շարք կարևոր նախագծեր:  

Վերստուգիչ հանձնաժողովը, որն անցած չորս տարիներին խիստ վերահսկողությամբ հետևել է Կինոգործիչների միության գործունեությանը, այն գնահատեց բավարարից լավ: Հայաստանի կինոգործիչների միության 153 անդամներից  ժողովին և քվեարկությանը ներկա էին 108-ը: Նախագահի ընտրությունից հետո  համագումարը ընտրեց  նաև վարչության կազմ: 

Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց իրեն նորից հնարավորություն տալու համար և շեշտեց,  որ շատ անավարտ գործեր են մնացել, որոնք պետք է միասին շարունակեն:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

2 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

3 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

3 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

3 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

4 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

4 hours ago