Քաղաքականություն
28.11.2021

Կարին Տոնոյանը կպայքարի առանձին. նա հայտարարել է «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու մասին

Կարին Տոնոյանը կպայքարի առանձին. նա հայտարարել է «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու մասին

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ հայտնել է, որ դուրս է գալիս «Ազատագրական շարժում»-ից, որն արդեն մեկ շաբաթ է՝ հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանում: Տոնոյանը նշել է, որ պայքարը կշարունակի առանձին։

Նրա խոսքով՝ «5165» շարժման համար ընդվզումն ավարտվում է այսօր՝ «Ազատագրական շարժման» անդամների հետ Մայր Աթոռի ուխտագնացությամբ, որին ինքն անձամբ չի մասնակցել վատառողջ լինելու պատճառով:

«Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ»,- գրել է Տոնոյանը:

Նա նաև հույս է հայտնել, որ այդկերպ կկարողանա համախմբել այն ուժերին, որոնք «պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները»:

«Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ. այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու… համոզված եմ, նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա»,- գրել է Տոնոյանը:

Նշենք, որ այսօր՝ «Ազատագրական շարժումը» Հանրապետության հրապարակից երթ-ուխտագնացություն է իրականացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Շարժման անդամները նշել են, որ ուխտագնացության նպատակը բացառապես համազգային համախմբումն է։

Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի կազմում են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Վազգեն Պետրոսյանը: Նշենք նաև՝ նախաձեռնող խմբի անդամները մեկ շաբաթից ավելի տևող հանրահավաքներով և բողոքի անհնազանդության գործողություններով հանրության լայն կոնսոլիդացիա չեն կարողանում ապահովել:

Լրահոս
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Իրան
16:57
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Իրան
Մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է. Արշակ Սրբազան
16:47
Մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է. Արշակ Սրբազան
Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կայա Կալասի հետ
16:38
Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կայա Կալասի հետ
Դիվանագիտությունն է խնդիրների լուծման լավագույն ուղին. Փեզեշքիան
16:24
Դիվանագիտությունն է խնդիրների լուծման լավագույն ուղին. Փեզեշքիան
Օտարերկրյա և տեղացի ներդրողները կունենան հավասար իրավունքներ ու ազատություններ
16:04
Օտարերկրյա և տեղացի ներդրողները կունենան հավասար իրավունքներ ու ազատություններ
Տրվել է 1400 նոր տան կառուցման հնարավորություն, ծրագրվում է կառուցել առնվազն 3000-ը. Թորոսյան
15:36
Տրվել է 1400 նոր տան կառուցման հնարավորություն, ծրագրվում է կառուցել առնվազն 3000-ը. Թորոսյան
Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ. վարչապետ
15:17
Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ. վարչապետ
Վարչապետը Բենժամեն Հադադաի հետ անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին
14:44
Վարչապետը Բենժամեն Հադադաի հետ անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին
Տեղեկություններ ենք ստացել, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր․ Դանիել Իոաննիսյան
14:08
Տեղեկություններ ենք ստացել, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր․ Դանիել Իոաննիսյան
Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան
13:52
Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր և Մատվիենկոյի վերջին հեռախոսազրույցին
13:42
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր և Մատվիենկոյի վերջին հեռախոսազրույցին
ՀԷՑ-ում 3 ամսում խնայվել է ավելի քան 2.5 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա
13:25
ՀԷՑ-ում 3 ամսում խնայվել է ավելի քան 2.5 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա
«Պատերազմի եռագլուխ» կուսակցության թեկնածուն մեկն է. Ռուբինյան
13:13
«Պատերազմի եռագլուխ» կուսակցության թեկնածուն մեկն է. Ռուբինյան
Վաշինգտոնը խոստացել է Լիբանանին ճնշում գործադրել Իսրայելի վրա
12:56
Վաշինգտոնը խոստացել է Լիբանանին ճնշում գործադրել Իսրայելի վրա
Գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել. Ռուբինյան
12:27
Գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել. Ռուբինյան