«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ հայտնել է, որ դուրս է գալիս «Ազատագրական շարժում»-ից, որն արդեն մեկ շաբաթ է՝ հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանում: Տոնոյանը նշել է, որ պայքարը կշարունակի առանձին։
Նրա խոսքով՝ «5165» շարժման համար ընդվզումն ավարտվում է այսօր՝ «Ազատագրական շարժման» անդամների հետ Մայր Աթոռի ուխտագնացությամբ, որին ինքն անձամբ չի մասնակցել վատառողջ լինելու պատճառով:
«Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ»,- գրել է Տոնոյանը:
Նա նաև հույս է հայտնել, որ այդկերպ կկարողանա համախմբել այն ուժերին, որոնք «պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները»:
«Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ. այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու… համոզված եմ, նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա»,- գրել է Տոնոյանը:
Նշենք, որ այսօր՝ «Ազատագրական շարժումը» Հանրապետության հրապարակից երթ-ուխտագնացություն է իրականացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Շարժման անդամները նշել են, որ ուխտագնացության նպատակը բացառապես համազգային համախմբումն է։
Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի կազմում են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Վազգեն Պետրոսյանը: Նշենք նաև՝ նախաձեռնող խմբի անդամները մեկ շաբաթից ավելի տևող հանրահավաքներով և բողոքի անհնազանդության գործողություններով հանրության լայն կոնսոլիդացիա չեն կարողանում ապահովել:
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…
ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօրվանից Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…