Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան՝ տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ, կարող են պահպանել անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր Աշգաբատում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ։
Ռաիսին, իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ, շեշտել է, որ «տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, և արտաքին ուժերի ներկայությունն ու միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծել խնդիրները, այլև կբարդացնի իրավիճակը»։
Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են երկկողմ և տարածաշրջանային հարցերում Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության ու համակարգման զարգացման կարևորությունը։
Ռաիսին կարևորել է նաև Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը՝ հայտարարելով․ – «Երեք երկրները մշակութային, կրոնական և գաղափարախոսական շատ ընդհանրություններ ունեն, և չպետք է թույլ տալ խզել այդ հարաբերությունները, այլ դրանք պետք է լինեն հնարավորինս սերտ՝ հիասթափեցնելու համար մեր ընդհանուր թշնամիներին»։
Թուրքմենստանի մայրաքաղաքում Տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում կայացել են նաև Իրանի և Ադրբեջանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ առանց մանրամասներ փոխանցելու։
Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ը սպասվում…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Նա ասել…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջնորդի դեր է ստանձնում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել…
Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…