Լրահոս 24/7
29.11.2021

Դոնի Ռոստովում կտեղադրվի մարշալ Բաղրամյանի հուշարձանը

Դոնի Ռոստովում կտեղադրվի մարշալ Բաղրամյանի հուշարձանը

Դոնի Ռոստովի թիվ 22 դպրոցի բակում տեղի կունենա Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի բացումը: Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ մարշալ Բաղրամյանի ծննդյան օրը։ Բացման արարողությանը կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները, պատվո պահակախմբի վաշտը, վարչակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հովհաննես Բաղրամյանը ծնվել է 1897 թվականի  դեկտեմբերի 2-ին Արցախի Ելիզավետպոլ նահանգում: Լենինի 7 շքանշանի ասպետ է, նաև ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային միության մարշալ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նա ղեկավարել է առաջին Մերձբալթյան և Երրորդ Բելառուսական ճակատները։  

Պատերազմից հետո, արդեն Կարիբյան ճգնաժամի ժամանակ, Բաղրամյանը ղեկավարել է Կուբայում խորհրդային զորքերի խմբի տեղափոխման և տեղակայման ծրագրի մշակումը, ինչպես նաև Խորհրդային Միության գործողությունները։

1958 թվականի հունիսին Սովետական միության մարշալ Հ.Բաղրամյանը նշանակվեց ՍՍՀՄ պաշտպանության մինիստրի թիկունքի գծով տեղակալի բարձր պաշտոնում և աշխատեց 10 տարի:

Հովհաննես Բաղրամյանը զբաղվում է մեծ հասարակական աշխատանքով: Նա բազմիցս ընտրվել է Խորհրդային միության գերագույն խորհրդի, ինչպես նաև Լատվիական ու Հայկական հանրապետությունների պատգամավոր:

Մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 21-ին։ Զորավարի աճյունասափորը թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Կրեմլի պատի մեջ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է