Վաղը Արմավիրի ու արմավիրցիների համար պատմական օր է լինելու:
Այս մասին գրել է Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը՝ մանրամասնելով, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, կկայանա Արմավիրի Քաղաքային մարզադաշտի վերաբացման պաշտոնական արարողությունը:
Ըստ քաղաքապետի, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացված այս ծրագրի արդյունքում Արմավիրը կունենա բոլոր պահանջներին համապատասխանող մարզադաշտ՝ որտեղ առաջիկայում կանցկացվեն նաև միջազգային հանդիպումներ, կունենանք քաղաքը ներկայացնող ֆուտբոլային թիմ, երկար դադարից հետո ֆուտբոլը կվերադառնա Արմավիր։