Լրահոս 24/7

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է ՊՇՌ թեստավորման շուկան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կորոնավիրուսի հայտնաբերման ՊՇՌ թեստավորում իրականացնող «Էկոսենս», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն» և «Պրոմ տեստ» ընկերություններին կասկածում է շուկայում գերիշխող դիրքի չարաշահման մեջ։

Նոյեմբերի 24-ին ՄՊՀ-ն ընկերությունների ներգրավմամբ հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։

«Հավաքված տեղեկատվության նախնական ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում Covid-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտության (ՊՇՌ թեստեր) ծառայություններ մատուցելիս ընկերությունների կողմից 2020 թվականից մինչև 2021 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում գների սահմանումը, փոփոխումը և պահպանումը կարող են լինել չհիմնավորված, իսկ «Էկոսենս», «Պրոմ տեստ», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն» ընկերությունները կարող են ունենալ գերիշխող դիրք, ուստի վերջիններիս կողմից չհիմնավորված գների սահմանումը, փոփոխումը, պահպանումը առերևույթ պարունակում են գերիշխող դիրքի չարաշահման հատկանիշներ»,- նշված է հանձնաժողովի որոշման մեջ։

Անցյալ մարտից ՊՇՌ թեստի գինը հիմնականում 15 000 դրամ էր տարբեր ախտորոշիչ ու բժշկական կենտրոններում։

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով այս տարվա հոկտեմբերի 1-ից կառավարությունը որոշեց աշխատող քաղաքացիների համար սահմանել աշխատանքի ներկայանալիս պատվաստված լինելու պահանջ, իսկ դրա բացակայության դեպքում՝ երկու շաբաթը մեկ բացասական թեստի պատասխան աշխատավայր ներկայացնելու պահանջ։ Այս որոշումից հետո ՊՇՌ հետազոտությունների արժեքը կտրուկ նվազեց՝ ընդհուպ հասնելով 5000-8000 դրամի։

Բժշկական կենտրոններն ու լաբորատորիաները մինչ այժմ չեն պարզաբանել, թե ինչպես է ձևավորվել ՊՇՌ թեստի արժեքը, ինչու էր այն նախկինում 15 000 դրամ, իսկ հետո գինը կտրուկ նվազեց։ Առողջապահության նախարարությունը, պարզաբանելով հարցը, հայտարարել էր՝ այդ հարցն իրենց իրավասությունից դուրս է։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

2 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

2 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago