

Ընթացիկ տարվա արդյունքներով աշխարհում զբոսաշրջության ոլորտի եկամուտները կարող են 1 տրիլիոն դոլարով կրճատվել այն ցուցանիշի համեմատությամբ, որը նախորդել Է COVID-19-ի համավարակին: Նոյեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը:
«Միջազգային զբոսաշրջությունից եկամուտները 2021 թվականին կարող են հասնել 700 – 800 միլիարդ դոլարի, ինչը ոչ մեծ բարելավում Է 2020 թվականի համեմատությամբ, բայց կազմում Է 2019 թվականին արձանագրված 1,7 տրիլին դոլարի կեսից պակասը,- պարզաբանել են կազմակերպությունում:- 2021 թվականին զբոսաշրջության տնտեսական ավանդը գնահատվում Է 1,9 տրիլիոն դոլար, ինչն զգալիորեն ցածր Է մինչեւ համավարակը 3,5 տրիլիոն դոլար մեծությունից»: Սպասվում Է, որ այլ երկրներ ճանապարհորդող զբոսաշրջիկների թիվը 70 – 75 տոկոսով ցածր կլինի 2019 թվականի, այսինքն՝ մինչեւ համավարակը եղած ցուցանիշից:
«Միջազգային զբոսաշրջության անվտանգ վերականգնումը նախկինի պես շատ բանով կախված կլինի երկրների համակարգված պատասխան գործողություններից՝ ուղեւորությունների սահմանափակումների, անվտանգության եւ հիգիենայի համաձայնեցված կանոնակարգերի եւ արդյունավետ հաղորդակցուղիների տեսակետից, որոնք կօգնեն վերականգնելու սպառողների վստահությունը,- նշել են կազմակերպությունում:- Դա առանձնապես կարեւոր Է այն պահին, երբ որոշ տարածաշրջաններում աճում Է (վարակման) դեպքերի թիվը, իսկ աշխարհի տարբեր մասերում հայտնվում են COVID-19-ի նոր տարբերակներ:
2020 թվականը դարձավ համաշխարհային զբոսաշրջության համար վատթարագույնն այս վիճակագրությունը վարելու ամբողջ պատմության ընթացքում:
Արտասահման մեկնող զբոսաշրջիկների թիվը 1 միլիարդով նվազել Է 2019 թվականի համեմատությամբ, երբ այդ ցուցանիշը հասել Էր 1,5 միլիարդի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…