Նվեր Պետրոսյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական։ Այդ մասին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը որոշում է ստորագրել։ Տեղեկացնում է e-gov.am-ը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Նվեր Պետրոսյանին նշանակել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։
Նվեր Պետրոսյանը նախկինում զբաղեցրել է Արմավիրի մարզպետի խորհրդականի պաշտոնը։














