Քաղաքականություն

Նոր էլեկտրակայանը հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ելույթ է ունեցել Երևանում 254 Մվտ հզորությամբ համակցված նոր էլեկտրակայանի բացման արարողությանը: 

«Այսօր Հայաստանի էներգետիկ համակարգի համար նշանակալի օր է, որովհետև էներգետիկ ընտանիքին է միանում Երևանի նոր 250 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանը: Սա ևս մեկ քայլ է՝ ուղղված մեր էներգետիկ անվտանգության ու հուսալիության ամրապնդմանը: Էլեկտրակայանի տեխնիկատնտեսական ցուցանիշները և կիրառված ժամանակակից տեխնոլոգիաները ավելացված արժեք կստեղծեն էներգետիկ համակարգում և Հայաստանի տնտեսությունում առհասարակ։ Նոր կայանը շուրջ 4 տոկոսով ավելի բարձր օգտակար գործողության գործակից ունի, ինչը նշանակում է, որ 1 ԿՎտ.ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսում է ավելի քիչ վառելիք, և էլեկտրաէներգիան ստացվում է ավելի էժան։ Սա հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: 

Հայաստանում նման խոշորամասշտաբ ներդրումային ծրագրի հաջող իրականացումը միանշանակորեն վստահություն է ներշնչելու ներդրողների համար Հայաստանում օտարերկրյա ներդրումներ իրականացնելու առումով։ Երևանի նոր գազային համակցված ցիկլով էլեկտրակայանի գործարկմամբ, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքային մյուս ծրագրերի իրականացմամբ մենք նախատեսում ենք էականորեն ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները տարածաշրջանային շուկաներում։ Նշեմ, որ ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 250 մլն դոլար։

Շինարարության ընթացքում ներգրավվել է շուրջ 1000-1200 մարդ, իսկ կայանի շահագործմամբ ստեղծվում է բարձր վարձատրությամբ շուրջ 50 աշխատատեղ։ Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագծի բոլոր մասնակիցներին, իսկ էլեկտրակայանի անձնակազմին մաղթել արդյունավետ աշխատանք»։ Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է նոր էլեկտրակայանի բացման արարողությանը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago