Լրահոս 24/7

Շիրակի մարզպետը ծանոթացել է Գյումրու ԲԿ-ի բաժանմունքների գործունեությանը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանի հետ այսօր այցելել է «Գյումրի բժշկական կենտրոն»։

Տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կենտրոնում, ծանոթացել բժշկական հաստատության աշխատանքների ընթացքին, բաժանմունքների գործունեությանն ու մատուցվող ծառայություններին։ 

Ըստ այդմ, վիրաբուժական, վնասվածքաբանական, ակնաբանական, սրտաբանական, ուրոլոգիական, լաբորատոր-ախտորոշիչ և այլ ծառայությունների կողքին, շատ շուտով լիարժեքորեն կգործի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը։ Նազելի Բաղդասարյանը կարևորել է բուժսպասարկման որակի արդյունավետությունն ու ծառայությունների պատշաճ մատուցումը, ինչպես նաև հակահամաճարակային միջոցառումների իրականացումն ու կանոնների պահպանումը։ 

«Գյումրի բժշկական կենտրոնում» այս պահին COVID-19 ախտորոշմամբ 68 հիվանդ է բուժվում, ևս 26 հիվանդ էլ ինֆեկցիոն բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ՝ նկատվում է հիվանդության նվազում։ 

Շիրակի մարզպետն այցելել է նաև «Գյումրի բժշկական կենտրոնի» ծննդաբերական բաժանմունք, կենտրոնին միանալուց հետո ծննդատունն աշխատանքներում դրական դինամիկա ունի, ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 100-ով, իսկ վճարովի ծառայությունները կրկնապատկվել են։ Մարզպետը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչպես նաև շնորհավորել նորաթուխ մայրերին՝ մաղթելով երջանիկ մայրություն ու քաջառողջություն։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago