Կրթություն
30.11.2021

ԿԳՄՍՆ-ն կդիտարկի ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների հետ աշխատանքի նպատակահարմարությունը

ԿԳՄՍՆ-ն կդիտարկի ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների հետ աշխատանքի նպատակահարմարությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կդիտարկի պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների հետ աշխատանքի նպատակահարմարությունը: Այս մասին նշեց ԿԳՄՍ փոխնախարար  Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների աշխատանքին:

«Ընթացքում մենք բնականաբար ստացել ենք տարբեր արձագանքներ,  թե՛ դրական, թե՛ բացասական: Ասեմ, որ մոնիթորինգը իրականացնում է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, և նրանք այս ընթացքում մշտադիտարկումներ են իրականացրել: Շարունակելու են արդեն աշխատել հենց վերապատրաստված ուսուցիչների հետ, որպեսզի հասկանան, թե վերապատրաստված ուսուցիչը կարողանո՞ւմ է կիրառել ստացած գիտելիքներն ու հմտությունները դասապրոցեսում:

Մենք նաև հավաքագրելու ենք ուսուցիչների կարծիքները կազմակերպված վերապատրաստման դասընթացների ու մասնագետների որակի  մասին: Բնականաբար,  այս բոլոր տվյալները համախմբելու և քննարկելու ենք, որպեսզի հասկանանք հետագա փուլերում այդ կազմակերպությունների հետ աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարը  շեշտեց, որ այս հարցում իրենց պետք է շատ օգնեն նաև ուսուցիչները, որովհետև որակի առաջին պահանջատերը հենց իրենք են: Եթե ուսուցիչը տեսնում է, որ այդ կազմակերպությունը բարեխիղճ չէ և չի իրականացնում իր աշխատանքը, ապա, բարձրաձայնելով և հաջորդ անգամ չընտրելով այդ կազմակերպությանը, կնպաստի, որ այն կամ կփոխի իր գործելաոճը և կսկսի  որակյալ աշխատանք անել, կամ դուրս գա դաշտից:

Փոխնախարարի խոսքով՝ ամենակարևոր գործոնը այն է, որ մոնիթորինգը չի ներառում միայն թղթերի, այլ նաև դասապրոցեսի դիտարկում, այսինքն, եթե ուսուցիչը գիտելիք ու հմտություններ ձեռք չի բերել, ապա դասապրոցեսում այն չի կիրառելու: Որակական մոնիտորինգը հնարավորություն է տալու բացահայտել  նաև այն, որ միգուցե, ընտրված մեթոդները չեն եղել բավարար կամ դասախոսական կազմի խնդիր է առաջացել:

Դասընթացների ընդհանուր տևողությունը կազմելու է 110 ժամ: Դրանից հետո կազմակերպությունները շարունակելու են աշխատանքները, հետազոտությունները ուսուցիչների ու դպրոցների հետ:  Այս տարի պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստելու համար երաշխավորվել էր 48 կազմակերպություն: Նրանց թվում գտնվող «Տաթև» գիտակրթական համալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանը նշեց,  որ վերապատրաստումների հետ կապված ունեն բազմաթիվ առաջարկություններ:

«Մենք ունենք բազմաթիվ առաջարկություններ առաջիկա երկու տարիների վերապատրաստումների հետ կապված՝ ինչպե՞ս ընտրել ուսուցիչներին, ի՞նչ խմբերի բաժանել նրանց, որպեսզի արդյունավետ լինի, քանի որ մենք այս պահին  ոչ թե վերապատրաստողներ ենք, այլ նաև պատրաստողներ: Եթե մենք սա իմանայինք նախօրոք, ապա մենք կընտրեինք նոր մեթոդներ ու մոտեցումներ: Սա մեր առաջին փորձն էր և բնական է, որ արդեն երկրորդ և երրորդ տարիներին արդյունավետությունը շատ ավելի կբարձրանա, քանի որ մենք արդեն հստակ տեսանք խնդիրները, բացերն ու թերությունները»,-ասաց Սոկրատ Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ տարիներին ծրագրի իրականացման ընթացքում ներառվող քայլերից մեկը պետք է լինի ուսուցիչների կարիքների գնահատումը, որպեսզի ուսուցողական մոդուլները, որոնք արդեն իսկ ստեղծված էին, փոփոխվեն՝ ելնելով նրանց կարիքներից:

«Պետք է նշեմ, որ մենք ոչ միայն վերապատրաստել ենք  800 ուսուցչի, այլև այդ ընթացքում կատարել ենք գնահատում, հասկանալու համար, թե նրանց ի՞նչ է հարկավոր, և արդեն հաջորդ վերապատրաստումների ժամանակ մեր մոտեցումների մեջ էական փոփոխություններ կլինեն, ու դրանք կբխեն ուսուցիչների այսօրվա պահանջներից»- ասաց  Մկրտչյանը:

Մանկավարժական համալսարանի վերապատրաստման ծրագրի ղեկավար Արթուր Թադևոսյանը նշեց, որ իրենց մոտ վերապատրաստումները իրականացրել են միայն մանկավարժական համալսարանի դասախոսները, և քանի որ ի սկզբանե դասընթացների հիմքում դրված է եղել  նորարարական տեխնոլոգիաների և մեթոդների ուսուցանումը,  դասախոսների ընտրությունն էլ արվել է՝ ելնելով այդ պահանջներից:

Արթուր Թադևոսյանը շատ կարևոր է համարում նմանատիպ դասընթացների իրականացումը: «Լինելով մանկավարժական համալսարանի Ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ՝ մի փոքր մեր տեսանկյունից նայեմ. մենք ունենք շատ փայլուն ուսուցիչներ թե՛ դասավանդման մեթոդներով, թե՛ գիտելիքներով, որոնք թերանում էին տեղեկատվական տեխնոլոգիաների մասով, և սա իրենց շատ անհրաժեշտ էր: Պետք է նշեմ, երբ մի գործընթաց սկսվում է, և կան որոշակի թերություններ, ապա ոչ թե պետք է դա դնել մի կողմ և չշարունակել, այլ պետք է  թերությունները քննարկել և շտկել: Կային  որոշակի թերություններ, որոնք էլ նախարարության հետ կքննարկվեն, և համոզված եմ, որ այդ բոլոր բացերը կվերացվեն, և արդեն հաջորդ փուլում կունենանք էլ ավելի արդյունավետ դասընթաց»-ասաց նա:

Արթուր Թադևոսյանի խոսքով, իրենց մոտ վերապատրաստում անցած 110 ուսուցիչների մոտ ակադեմիական գիտելիքների պակաս չի նկատվել, ինչը և այս վերապատրասման հիմքում էր դրված, այսինքն՝ ոչ թե տալ ակադեմիական գիտելիքներ, այլ նորարարական մեթոդներ և մոտեցումներ:

Զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով պետությունը 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում: Ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2021 թվականի մարտի 5-ի հրամանով հաստատվել է ուսուցչի ատեստավորման համար վերապատրաստող կազմակերպությունների երաշխավորման նոր կարգը, որն արդեն ուժի մեջ է մտել:

Լրահոս
Ռեկորդային ցուցանիշներ ունենք. Էդմոն Մարուքյան
19:21
Ռեկորդային ցուցանիշներ ունենք. Էդմոն Մարուքյան
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
17:43
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Եթե ասելով ա, թող ասի 95 տոկոս. Գագիկ Ծառուկյան
14:36
Եթե ասելով ա, թող ասի 95 տոկոս. Գագիկ Ծառուկյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը ձերբակալվել է
14:26
«Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը ձերբակալվել է
ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի թեմա չկա. ԱԽ քարտուղար
13:56
ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի թեմա չկա. ԱԽ քարտուղար
Քվեաթերթիկի վրա չի կարելի կատարել որևէ նշում
12:20
Քվեաթերթիկի վրա չի կարելի կատարել որևէ նշում
ՀՀ գյուղապրանքները ազատ մաքսային ռեժիմով կարտահանվեն ԵՄ. Փաշինյան
12:11
ՀՀ գյուղապրանքները ազատ մաքսային ռեժիմով կարտահանվեն ԵՄ. Փաշինյան
Չեն կարող Հայաստանը զրկել ԵԱՏՄ անդամ-պետության կարգավիճակից. վարչապետ
11:17
Չեն կարող Հայաստանը զրկել ԵԱՏՄ անդամ-պետության կարգավիճակից. վարչապետ
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
11:14
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ՀԿԿ-ն դիմել է դատախազություն
22:19
Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ՀԿԿ-ն դիմել է դատախազություն
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:29
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
16:22
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:38
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
Պուտինը Զելենսկուն խորհուրդ է տվել ընտրություններ նշանակել Ուկրաինայում
13:09
Պուտինը Զելենսկուն խորհուրդ է տվել ընտրություններ նշանակել Ուկրաինայում
Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
11:56
Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ