Ադրբեջանի Խիզի շրջանում տեղակայված Գարահեյբաթ ավիացիոն հրաձգարանում նոյեմբերի 30-ին ուսումնական թռիչքներ իրականացնելիս կործանվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը:
Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը: