

Ադրբեջանի զինված ուժերը պետք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս գան` ինչքան շուտ, այնքան լավ: Lրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում են ադրբեջանցիները դուրս եկել Իշխանասարից:
«Ադրբեջանցիները ՀՀ ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան՝ շուտ թե ուշ, ինչքան շուտ, այնքան լավ»,- ասաց Քոչարյանը: Նա նշեց, որ եռակողմ հանձնաժողովը ներկայումս աշխատում է, և մնում է, որ Հայաստանի շահերը ճիշտ ընկալեն և սպասարկեն երկրի շահերը:
Քոչարյանի կարծիքով` նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած երեք կողմերի ղեկավարների հանդիպումը տվել է դրական ընկալում, սակայն չի կարող ասել, թե այդ դրական ընկալումը հակառակորդը ինչպես է իրականություն դարձնում և ինչ տեմպերով։
«Իշխանասարի մասին տեղեկություն կա, բայց եկեք չխոսենք այդ մասին, թողեք մեր զինվորականությունը կառավարի ստեղծված իրավիճակը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել»,- ասաց Քոչարյանը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…