ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Նոյեմբերի 30-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 486.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.42 դրամով:
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 552․ 46 դրամ (աճել է 4․12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 649.72 դրամ (աճել է 1.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.50 դրամ (աճել է 0․02 դրամով։