Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում, միջգերատեսչական խմբի ֆինանսավորմամբ, հիմնվել է ժամանակակից տեխնիկայով և գույքով հագեցած զարգացման կենտրոն:
Իրականացվել է 35 մլն ՀՀ դրամի ներդրում:
Կենտրոնի ստեղծումը կնպաստի երիտասարդների կարողությունների հզորացմանը և նրանց ներուժի բացահայտմանը։
Երիտասարդներին ներգրավելով՝ հնարավորություն է ընձեռնվելու կապ հաստատել նաև պետական կառավարման օղակների, մարզպետարանների, այլ համայնքների հետ՝ դրանով իսկ նպաստելով առկա խնդիրների բացահայտմանը, գույքագրմանը, դրանց նորարարական լուծումների որոնմանը և մարդկային կապիտալի զարգացմանը։