Բնապահպանություն

«Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերը հատուկ տեխնիկա են ստացել

Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին նվիրաբերել է թռչող անօդաչու սարքի (դռոն) և պլանշետ, որը կօգնի անտառպահպանման ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության բարձրացման հարցում։ 

Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանի, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար, «Հաղարծին» մասնաճյուղի պետ Արմեն Ղազարյանի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նախարարության կազմում գործող երկու ՊՈԱԿ-ներին հատուկ տեխնիկայի նվիրատվության արարողություն։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին շրջակա միջավայրի պահպանության շնորհակալ գործում մշտական գործուն աջակցության համար։

«Անտառկառավարման արդյունավետության տեսանկյունից չափազանց կարևոր է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը։ Այս անօդաչու սարքերը հնարավորութույն կտան կանխարգելել և չեզոքացնել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վրա  մարդածին ազդեցությունը՝ ապօրինի ծառահատումներ, հրդեհներ և այլն»,-նշել է Մազմանյանը։

Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի: Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին։

Կովկասի բնության հիմնադրամը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ 2021-2023 թվականների համար նշյալ ՊՈԱԿ-ներին պլանավորվում է հատկացնել մեկ միլիոն 920 հազար եվրո:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

13 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago