Մշակույթ

Վահրամ Դումանյանն ընդունել է հայազգի անվանի արվեստագետ Ստաս Նամինին

Այս տարի հայազգի կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) նշում է 70-ամյա հոբելյանը:

Բարձր գնահատելով անվանի արվեստագետի՝ համաշխարհային մշակույթում ունեցած ներդրումը՝ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Նամինին՝ հարժևորումն նրա գործունեության և հոբելյանի: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է Ստաս Նամինին՝ հիացմունք հայտնելով նրա տաղանդի բազմակողմանիության, ստեղծագործական գործունեության լուսավոր հետագծի վերաբերյալ։

Նախարարը հատկապես ընդգծել է. «Մտքի ու նրբաճաշակության արտահայտություններ են նաև Ձեր վավերագրական ֆիլմերը, որոնց շարքում մեզ՝ հայերիս համար, թանկ է հատկապես «Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմը։ Եվ ֆիլմում հայտնած Ձեր այն միտքը, որ չնայած Հայաստանն այժմ փոքր է, բայց և այնպես հավերժորեն մնում է ժողովրդի անհաղթահարելի ոգին, այսօր՝ մեր բարդ ժամանակներում, հնչում է այլ ուժգնությամբ։ Եվ 70-ամյա հոբելյանի շրջանակում Ձեր ներկայությունը Հայաստանում ոգևորում և գոտեպնդում է մեզ»։

Ստաս Նամինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի համար և հույս հայտնել, որ Հայաստանի հետ կապերը կամրապնդվեն և փոխադարձ հարաբերությունները կզարգանան նոր ուղիով:

Մշակութային կապերի ամրապնդման համատեքստում նախարար Վ. Դումանյանը հատկապես կարևորել է Հայաստանում Ռուսաստանի և Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի անցկացումը:

Հանդիպման ավարտին Վահրամ Դումանյանը և Ստաս Նամինը փոխանակել են հուշանվերներ՝ պայմանավորվելով առաջիկայում հստակեցնել մշակութային համագործակցության հեռանկարները:

Ստաս Նամինի 70-ամյակի շրջանակում կկայանա հոբելյանական համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն նրա ստեղծագործությունները:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

2 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

4 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

7 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

8 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

9 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

10 hours ago