Լրահոս 24/7
01.12.2021

Հայաստան-ԵՄ համաձայնագրի կատարումը շոշափելի օգուտներ կընձեռի ՀՀ քաղաքացիներին. Ռ․ Ռուբինյան

Հայաստան-ԵՄ համաձայնագրի կատարումը շոշափելի օգուտներ կընձեռի ՀՀ քաղաքացիներին. Ռ․ Ռուբինյան

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի ուժի մեջ մտնելը նշանավորել է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ համագործակցության նոր՝ դարակազմիկ փուլի սկիզբը: Այդ մասին ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառման բացման խոսքում:

ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ 2020-ի պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հետ կապված ծանր մարտահրավերների փուլում  համաձայնագրի ուժի մեջ մտնելը դրական ազդակ էր և նշանակալի աջակցություն Հայաստանի Հանրապետությանը՝ այդ թվում հոգեբանական առումով:

«Սույն համաձայնագրի դրույթներով ամրագրվում է Եվրամիության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակ, այդ թվում ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը», – ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը՝ ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի արդիականացման համար, մասնավորապեսմ օրենսդրական շրջանակը ԵՄ նորմերին մոտարկելու միջոցով:

«Համաձայնագրի ամբողջությամբ ուժի մեջ մտնելը կարևոր է մեզ համար, քանի որ դրանով համագործակցությունն ամրապնդվեց այն ոլորտներում, որոնք մինչ օրս չեն կիրառվել համաձայնագրի ժամանակավոր կիրարկման դրույթների ներքո, Այս համաձայնագիրն ապահովում է ևս մեկ շրջանակ Եվրամիության և Հայաստանի համար շարունակելու համատեղ աշխատանքը ի շահ Հայաստանի քաղաքացիների», – ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ այդ համատեքստում շեշտելով, որ 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորված կառավարության և Ազգային ժողովի նպատակներն ամբողջությամբ համընկնում են մատնանշված պարտավորությունների հետ:

Իսկ ՀՀ Ազգային ժողովը, ըստ փոխխոսնակի, առավել քան երբևէ հակված է իրականացնելու ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարման և ազգային ճանապարհային քարտեզի, գործողությունների ներդրման մեխանիզմի խորհրդարանական վերահսկողության՝ իրեն վերապահված առաքելությունը՝ նախ և առաջ հանուն ՀՀ քաղաքացիների բարեկեցության:

«Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում 2021 թ. հուլիսին Հայաստանին տրամադրված աջակցության հետ մեկտեղ համաձայնագրի ամբողջական գործարկումը շոշափելի օգուտներ կընձեռի ՀՀ քաղաքացիներին և էական նշանակություն կունենա սոցիալ-տնտեսական վերականգնման և երկրի երկարաժամկետ կայունության համար: CEPA-ով ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարումը և բարեփոխումների ավելի լայն օրակարգն էապես կդյուրացնեն հետճգնաժամային վերականգնումը, սահմանադրական կարգի և ժողովրդավարական արժեքների ամրապնդումը: ՀՀ Ազգային ժողովին վերապահված դերն առաջնահերթ նշանակություն ունի CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզով ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացին հետևելու հարցում», – նշել է ԱԺ փոխնախագահը՝ շնորհակալություն հայտնելով Թվինինգ ծրագրի շրջանակում կատարված հսկայածավալ աշխատանքի համար:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը իր հերթին ողջունել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և Հունաստանի ու Իտալիայի կողմից իրականացվող Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված համաժողովի կազմակերպումը՝ շեշտելով, որ ցանկացած Թվինինգ ծրագրի հաջողության գրավականը ԵՄ անդամ պետությունների և գործընկեր պետությունների հանրային վարչակազմերի, տվյալ պարագայում՝ խորհրդարանների սերտ համագործակցությունն է:

«Դա օգնում է ստեղծել ցանցեր, որոնք շատ կարևոր են: Մենք այս ծրագիրը սկսել ենք Հայաստանի համար չափազանց բարդ ժամանակաշրջանում, բայց ես ուզում եմ հատկապես Հայաստանի Ազգային ժողովի անդամների ներկայությամբ շեշտել, որ այս երկիրը կարողացավ երկրորդ անգամ անցկացնել ազատ, թափանցիկ և վստահելի ընտրություններ, որոնք այժմ թույլ են տալիս շարունակել փոխգործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կենսագործման շուրջ», – ասել է Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառմանը մասնակցում էին նաև ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, ինչպես նաև՝ հույն և իտալացի խորհրդարանականներ, մասնավորապես՝ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսի գլխավորած պատվիրակությունը, Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն, ինչպես նաև՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը:

Հայաստանի և Եվրամիության գործընկերության իրավապայմանագրային հիմքը հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) ստորագրվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է