Լրահոս 24/7

ԱԺ-ն այս տարի բյուջե է վերադարձնելու մոտ 600 մլն դոլար, դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում. Սիմոնյանը՝ BMW-ի գնման մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ծառայողական նոր՝ BMW մակնիշի ավտոմեքենայի գնմանը, որը սոցցանցերում և մամուլում քննադատությունների էր արժանացել:

Սիմոնյանը նշել է, որ Կառավարությունը ոչ ոքի համար ոչ մի բան չի գնում։ Ազգային ժողովն ունի իր բյուջեն և իր բյուջեի խնայողություններով կարողանում է լուծել որոշակի խնդիրներ։ Որպես օրինակ՝ նա նշել է այս պահին ԱԺ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները։

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեքենաները պետք էր շատ վաղուց փոխել։ «Եվ ամեն ինչ սկսեց նրանից, որ գալիս, ինձ անընդհատ ասում էին, որ առկա մեքենան, որը սպասարկում է ԱԺ նախագահին, ոչ բարվոք վիճակում է։ Այն զրահապատ մեքենա է և ի սկզբանե նախատեսված չի եղել երկարատև օգտագործման համար, քաշով առնվազն 4,5 տոննա է»,- նշել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ծախսատար և ոչ սարքին վիճակում գտնվող մեքենան շատ հաճախ էր նոր խնդիր ունենալու։

Իսկ թե ինչո՞ւ հենց բարձր դասի մեքենա, ԱԺ նախագահը պարզաբանել է․ «Որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում։ Օրինակ՝ գալիք տարի նշվում է մի շարք երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մենք ունենք բազմաթիվ պաշտոնական միջոցառումներ։ Եվ մի կողմ դնելով անվտանգության հարցը, հասկանալով, որ այդ գումարն այնուամենայնիվ մեծ է՝ ես եմ խնդրել, որ Կառավարությունը թույլ տա Ազգային ժողովի խնայած միջոցներով պետությունը գնում կատարի։ Խնայած միջոցներից մենք այս տարի պետական բյուջե ենք վերադարձնելու մոտավորապես 600 մլն դոլար։ Բայց դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում»,- ասել է Սիմոնյանը:

Հարցին, թե կարելի՞ է համարել, որ աղմուկը մեծ մասամբ ուռճացված է և ուղղորդված, Սիմոնյանն ասել է. «Ես հայտարարում եմ, որ ուռճացված աղմուկ է: Վստահ եմ, որ այն կապված է իմ գործունեության հետ, նույնիսկ իմ այցերի հետ, իմ անվան և ազգանվան հետ, որը դիտումներ է ապահովում։ Եվ դրա օրինակները շատ են։ Օրինակ՝ այսօր բավականին հեղինակավոր մի կայք նյութ է տեղադրել, որտեղ գրել է՝ «Ալեն Սիմոնյանի օրենքը և այլն և այլն․․․»։ Տեսանյութը կա, որտեղ ընդդիմադիր պատգամավորներից մեկն ինչ-որ հայտարարություն է անում: Նայում եմ տեսանյութը, այդ պատգամավորն իմ անունը չի տալիս: Նայում եմ ներկայացվող օրենքի նախագիծը՝ իմ հետ ընդհանրապես կապ չունի: Զանգում հարցնում ենք՝ այս ինչո՞ւ եք այդպես արել, ասում են՝ վայ, շփոթել ենք։  Բայց արդեն դիտումներն ապահովել են»:

Սիմոնյանի խոսքով՝ ինքը չի վախենում քննադատություններից:

«Նաև շահարկվում է, որ կարելի է գումար հատկացնել առաջնագծի կահավորմանը։ Դրան էլ եմ ուզում անդրադառնալ։ Ինչո՞ւ մենք ունենք իրավիճակ հեղափոխությունից հետո, որ բանակն ինչ-որ հայտ է ներկայացրել Կառավարություն, ու Կառավարությունն այն մերժել է՝ բացատրելով, որ գումար չունե՞նք։ Կրկնեմ՝ Կառավարությունը գումար չի հատկացրել, եւ սա իմ մեքենան չէ, սա պետության մեքենան է։ Սա Ալեն Սիմոնյանի մեքենան չէ, ինչպես գրվում է տարբեր վերնագրերով։ Ուզում եմ ֆիքսենք, որ այս քայլն արվել է՝ ավելի մեծ ծախսերից խուսափելու համար։ Ազգային ժողովի ավտոպարկն անմխիթար վիճակում է։ Հեղափոխությունից հետո պետական համակարգի մեքենաները 40-ից ավելի տոկոսով կրճատվել են։ Նույնն արել է Ազգային ժողովը։ Այո, ես չեմ վախենում որևէ քննադատությունից։ Ազգային ժողովում փոփոխություններ են լինելու, և այդ փոփոխությունների հետ կապված ես վայրկյան անգամ չեմ վարանելու»,- ասել է Սիմոնյանը:

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

13 minutes ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

4 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

5 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

5 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

5 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

6 hours ago