Լրահոս 24/7

Ազատագրական շարժումը շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները

Ազատագրական շարժումը տեղեկացնում է, որ շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները, այդ թվում՝ շարունակելու է համախմբել հայրենակիցներին Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականների պահանջների շուրջ, շարունակելու է իրազեկման և բողոքի ակցիաները, ինչպես նաև իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացումը:

2021թ. նոյեմբերի 21-ին մեկնարկած ազատագրական շարժումն իր սկզբնական նպատակն էր հայտարարել՝

  • կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
  • թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
  • պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային  ամբողջականությունը:

Նոյեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ազատագրական շարժումը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականների պահանջը։

Ազատագրական շարժման պատասխանատուներ՝
Նաիրի Հոխիկյանը, Արա Զոհրաբյանը, Վազգեն Պետրոսյանը, Վահագն Չախալյանը և այլք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «5165» շարժումը դուրս է գալիս «Ազատագրական շարժում»-ից։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

11 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

11 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

11 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

12 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

12 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

12 hours ago