Լրահոս 24/7

Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ Արմավիրում կբարելավվի կոշտ թափոնների կառավարման համակարգը

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել 82.603 ԱՄՆ դոլար արժողությամբ «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման» և 68.059 ԱՄՆ դոլար արժողությամբ «Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման» ծրագրերի դրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողությունը Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում:

Այս մասին տեղեկացնում է Ճապոնիայի դեսպանությունը։

«Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման ծրագրի» դրամաշնորհային պայմանագիրն ստորագրվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ) ՀԿ նախագահ պարոն Մխիթար Ավետիսյանի միջև:

«Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագրի» դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է պարոն Ֆուկուշիմայի և «Հայաստանում Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ տիկին Արևիկ Հովսեփյանի միջև: Արարողությանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ պարոն Վաչե Տերտերյանը, Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար պարոն Խաչատուր Մկրտչյանը։

«Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման ծրագրի» նպատակն է Արմավիրի մարզում և շրջակա գյուղերում բարելավել կոշտ թափոնների կառավարման համակարգը՝ տեղադրելով աղբի տեսակավորման 220 աղբամաններ Արմավիր քաղաքում/գյուղերում և վերամշակելով հավաքված թափոնները: Հավաքված թափոնները կվերամշակվեն և կվերածվեն օգտակար գրենական պիտույքների, որոնց մի մասը անվճար կտրամադրվի առաջին դասարանցիներին։ Արդյունքում ծրագիրը կունենա ավելի քան 35.000 շահառու:

«Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագրի» նպատակն է բարձրացնել առողջապահության մակարդակը, սանիտարահիգիենիկ կանոնների և վերամշակված ջրի օգտագործման ուսուցումը Մեծ Պարնիի դպրոցականների շրջանում:

Ծրագիրը նախատեսում է Մեծ Պարնիի դպրոցում երեք զուգարանների ամբողջական վերականգնում և կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում՝ մաքրված կեղտաջրերն օգտագործելով այգիների ոռոգման համար: Արդյունքում ծրագիրը կունենա ավելի քան 240 շահառու։

Թիվ 1

Recent Posts

«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…

53 minutes ago

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

15 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

15 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

16 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

16 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

16 hours ago