Լրահոս 24/7
02.12.2021

Ոստիկանների արարքները պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմ չեն պարունակել, վարույթը կարճվել է

Ոստիկանների արարքները պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմ չեն պարունակել, վարույթը կարճվել է

Հոկտեմբերի 13-ին լրատվական կայքերում, սոցիալական ցանցերում հրապարակվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում մի անձի, իսկ երեխաները լաց են լինում։

Վերոգրյալի կապակցությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, նրանց կողմից կարգապահական խախտում թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, որում ասված է.

«Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի նշված վայրում կատարված զննությամբ պարզվել է որ, երեխաները գտնվել են ապօրինի շինության հետնամասում, որտեղից տեսանելի չէ շինության մուտքի դիմացի հատվածը, որտեղից քաղաքացիները բերման են ենթարկվել։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսագրությունում ոստիկանները բերման են ենթարկում ոչ թե երեխաների հորը, այլ տարածքում գտնվող մեկ այլ քաղաքացու։

Բացի այս, պարզվել է նաև, որ ապօրինի շինություն կառուցած անձը տեղյակ չի եղել, որ իր նախկին փաստաբանի կողմից ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, հիշյալ հասցեի հարակից հողամասում կառուցված ինքնակամ շինությունն ապամոնտաժելու գործողություններից ձեռնպահ մնալու պահանջով ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումները մերժվել են, հակառակ դեպքում չէր խոչընդոտի կառույցի ապամոնտաժմանը։

Քննությանբ պարզվել է, որ ապօրինի շինություն կառուցած անձին բերման ենթարկած ոստիկանության ծառայողներն իրենց պաշտոնեական լիազորությունները չեն անցել, նրանց գործողությունների հետևանքով ինչպես նրան, այնպես էլ նրա անչափահաս երեխաներին անմիջական ֆիզիկական կամ բարոյական վնաս չի պատճառվել։

Պարզվել է նաև, որ բերման ենթարկված մյուս անձը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, ուստի իրավապահները փորձել են տարածքից դուրս ուղեկցել նրան, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանների պահանջներին ու դիմադրել է, ինչից հետո բերման է ենթարկվել։

Փաստի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ապօրինի շինություն կառուցած անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու հանգամանքը չի հաստատվել, ուստի որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ ոստիկանության ծառայողների արարքներում պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմի բացակայության հիմքով։

Վերոգրյալի կապակցությամբ ոստիկանության հիշյալ ծառայողների գործողություններում կարգապահական բնույթի այլ խախտման հանգամանքներ նույնպես ի հայտ չեն եկել, ուստի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք։

Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց և անհարկի շահարկումներ անելուց՝ այդպիսով անհիմն չվարկաբեկել ոստիկանության աշխատանքը, որը բացառապես ուղղված է օրինականության պահպանմանը»։

Լրահոս
ԱԺ նախագահը կմեկնի Ստամբուլ
11:48
ԱԺ նախագահը կմեկնի Ստամբուլ
Գագիկ Համբարձումյանը ստանձնել է պատգամավորի մանդատ
11:40
Գագիկ Համբարձումյանը ստանձնել է պատգամավորի մանդատ
Չինական տանկերը «ճեղքել է» ամերիկյան շրջափակումը
11:27
Չինական տանկերը «ճեղքել է» ամերիկյան շրջափակումը
Հավատացած եմ՝ հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում, բայց միայն հաղթելը բավարար չէ
11:12
Հավատացած եմ՝ հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում, բայց միայն հաղթելը բավարար չէ
Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցությունների նոր փուլի նախաշեմին են
11:00
Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցությունների նոր փուլի նախաշեմին են
Նիկոլը համակարգի ծնունդ չէ, նա ժողովրդի ընտրությունն է
10:31
Նիկոլը համակարգի ծնունդ չէ, նա ժողովրդի ընտրությունն է
«Դուռը փակված չէ». միջնորդները շտապում են վերակենդանացնել ԱՄՆ-Իրան բանակցությունները
17:03
«Դուռը փակված չէ». միջնորդները շտապում են վերակենդանացնել ԱՄՆ-Իրան բանակցությունները
Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է. Ֆիդան
16:52
Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է. Ֆիդան
Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի
16:28
Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից
16:13
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից
Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ պատգամավոր
15:58
Միայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ պատգամավոր
Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը
15:51
Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը
Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի. Ավինյան
15:33
Տրանսպորտում չվճարելը պետք է լինի պախարակելի և ամոթալի. Ավինյան
Ընտրությունների առաջադրումներն այսօրվանից մեկնարկել են
15:30
Ընտրությունների առաջադրումներն այսօրվանից մեկնարկել են
Թուրքիան ձգտում է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը․ Ֆիդան
14:59
Թուրքիան ձգտում է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը․ Ֆիդան