Լրահոս 24/7
03.12.2021

Շվեյցարիան Հայաստանին կաջակցի գյուղատնտեսական համակարգի արդիականացման հարցում

Շվեյցարիան Հայաստանին կաջակցի գյուղատնտեսական համակարգի արդիականացման հարցում

 Շվեյցարիան 2021 թվականի դեկտեմբերի 3-ին մեկնարկում է երկարաժամկետ զարգացման նախագիծ՝ աջակցելու Հայաստանին գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի արդիականացմանն ուղղված ջանքերին:

«Շվեյցարական զարգացման համագործակցության գործակալությունը սկզբունքորեն հաստատել է Հայաստանին 7’130’000 շվեյցարական ֆրանկ ընդհանուր գումարով աջակցության նախագիծը: Նախագիծն իրականացվում է համագործակցության եզակի դաշինքի միջոցով, որում ընգրկված են զարգացման ոլորտի միջազգային և տեղական դերակատարներ, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածներ, որոնք կմոբիլիզացնեն նաև լրացուցիչ միջոցներ: Բարեփոխումը կիրականացնեն շվեյցարական բողոքական եկեղեցիների օգնության հիմնադրամ (HEKS) ՀԿ-ն, հայկական «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»  (ՌԶԳ) ՀԿ-ն, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Հայաստանի կառավարության ընդհանուր համակարգմամբ»,- նշված է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ ծրագիրը կօգնի Հայաստանի կառավարությանը բարեփոխել մասնագիտական կրթությունը գյուղատնտեսության ոլորտում և այն համապատասխանեցնել շուկայի պահանջներին, ինչն էլ ավելի կնպաստի տնտեսական զարգացմանը և ավելի արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը: Նախագծի նպատակն է բարելավել գյուղական վայրերում ապրող երիտասարդների զբաղվածության հնարավորությունները՝ մի շարք մասնագիտությունների գծով տեսական գիտելիքները գործնական պարապմունքների հետ համատեղելու միջոցով:

Բարեփոխումների մաս է կազմում այն, որ ուսանողները, մասնագիտական կրթության հաստատություններում տեսական գիտելիքներ ստանալու հետ մեկտեղ, հնարավորություն են ստանում կատարելագործել իրենց հմտությունները տեղական ընկերություններում և ֆերմերային տնտեսություններում: Նրանց ուսումնական ուղին կամփոփվի պետական նմուշի դիպլոմների ստացմամբ։

Նախագիծը մեկնարկում է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ 9 ամիս տևողությամբ նախապատրաստական փուլով, որին կհաջորդի իրականացման փուլը և այն կտևի առնվազն 8 տարի։ Այս ամենի համար շվեյցարական միջոցներն, ընդհանուր առմամբ, կազմում են 7’130’000 CHF շվեյցարական ֆրանկ:

Ծրագրի ազդեցությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Շվեյցարիան համագործակցում է գործընկերների լայն շրջանակի հետ, ինչպիսիք են Հայաստանի կառավարությունը, միջազգային կազմակերպությունները, պետական և մասնավոր հատվածները և ակադեմիական հաստատությունները: Ֆինանսավորող մյուս գործընկերները, որոնք զգալի միջոցներ են ավելացնում Շվեյցարիայի ներդրմանը, ներառում են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ), Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Հայկական Իզմիրիլյան հիմնադրամը և հայաստանյան այլ մասնավոր ընկերություններ։ Այս ներդրումներից որոշները ենթակա են վերջնական հաստատման:

Նախագիծը կիրականացվի Սյունիքի հարավային շրջաններում և Վայոց Ձորում, ինչպես նաև Հայաստանի հյուսիսային հատված մի շարք շրջաններում։

Իրականացնող կազմակերպություններն են շվեյցարական բողոքական եկեղեցիների օգնության հիմնադրամ (HEKS) ՀԿ-ն, հայկական «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։

Նախագիծը կյանքի է կոչում Շվեյցարիայի արտաքին քաղաքականության և զարգացման համագործակցության սկզբունքներն ու նպատակները: Շվեյցարիան աջակցում է Հայաստանի դեպի շուկայական տնտեսության անցմանը և իր ներդրումն է ունենում երկրի բնակչության կողմից ներառական տնտեսական զարգացումից օգուտների ստացման ապահովման գործում։ Նախագիծը կիրականացվի գյուղական վայրերում տնտեսական զարգացման և դուալ կրթության համակարգի վերաբերյալ Շվեյցարիայի տեխնիկական փորձի կիրառմամբ։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է