Ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի USM ընկերությունը լքում է VK-ն, որը նախկին Mail.ru-ն է, իսկ անունը փոխել էր հոկտեմբերին։
Բաժնետոմսերն ամբողջովին ձեռք է բերում Sogaz խումբը, որի խոշոր բաժնետերերն են Ռոսիա բանկի համասեփականատեր և Վլադիմիր Պուտինի վաղեմի ծանոթ Յուրի Կովալչուկը, նրա կինը և բիզնես գործընկերները։
Կովալչուկը հեռուստաալիքների և Իզվեստիա թերթի սեփականատերն է, իսկ այժմ պետք է նաև ղեկավարի VKontakte սոցիալական ցանցը։
Sogaz-ի տնօրենների խումբը հաստատել է Բաժնետիրական ընկերության МФ Технологи-ի 45% մասնակցությունը, որը վերահասկում է VK-ի 57,3 % բաժնեմասերի վրա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում














