Լրահոս 24/7
05.12.2021

Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է

Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ստեփանավանի նախկին քաղաքապետի՝ Սարգիս Ղարաքեշիշյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ստեփանավանի նախկին քաղաքապետը, 2002թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2004 թ.-ից մինչև պաշտոնավարման ավարտը՝ 2012 թ. նոյեմբերը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անտեսելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկը սահմանող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, ինչպես նաև մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթները:

Վերջինս Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, տարբեր չափերով և նպատակային նշանակության հողամասերն օտարել է քաղաքացիների և իրավաբանական անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված բարեգործական հիմնադրամին, վերջինի կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը, մորաքրոջ որդուն, ընկերոջ որդուն, ինչպես նաև Ստեփանավան համայնքի ավագանու անդամի կողմից ղեկավարած ԲԲ ընկերությանը՝ այդ կերպ Ստեփանավան համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Համայնքը զրկվել է չմասնավորեցվող հողամասերն ըստ նպատակային նշանակության օգտագործելուց, իսկ պետական սեփականության, «Անտառային» նպատակային նշանակության հողամասն ապօրինի կերպով ձևակերպվել է որպես մասնավոր սեփականություն, որի արդյունքում այդ հողամասը ձեռք բերողն այն անարգել տնօրինելու իրական հնարավորություն է ստացել:

Այնուհետև Ստեփանավանի նախկին քաղաքապետը, վերը նշված հանցավոր արարքների արդյունքում վերոնշյալ բարեգործական հիմնադրամի, ՍՊ ընկերության, ինչպես նաև իր մորաքրոջ որդու անվամբ ձևականորեն ձեռքբերված և սեփականության իրավունքով հաշվառված՝ Ստեփանավան քաղաքի վարչական սահմանում գտնվող հողամասերի իրական բնույթը, դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, նախնական համաձայնության գալով հողամասերի՝ տվյալ պահի սեփականատերերի հետ, 2014 և 2017 թթ. օտարման միջոցով նշված հողամասերը փոխանցել է իր որդիներին, որի հիման վրա հողամասերի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է նրանց սեփականության իրավունքը և տրվել են համապատասխան վկայականներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ստեփանավանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 190-րդ հոդվածի(հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 2-րդ մասի 2-րդ կետով:

2021թ. նոյեմբերի 1-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Վերջինիս կողմից քննությունից թաքնվելու հիմքով 2021թ. նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: 2021թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից Ստեփանավանի նախկին քաղաքապետը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է