ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր առավոտից լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակվող լուրերին, որոնց համաձայն՝ իբր թե ՔՊ կուսակցության կողմից ընտրակաշառք է բաժանվում:
«Կարծում եմ՝ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը պիտի առնվազն այցեր կատարի այն լրատվամիջոցներ, որտեղ երկնում են՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» կամ դրա նման վերնագրեր»,- գրել է Ալեքսանյանը:














