Լրահոս 24/7
05.12.2021

ՀՅԴ թեկնածուն արջի նման մի երգ գիտի, ինչ խոսում է, իմ մասին է. Պետրոսյան

ՀՅԴ թեկնածուն արջի նման մի երգ գիտի, ինչ խոսում է, իմ մասին է. Պետրոսյան

Աբովյանում ՀՅԴ համայնքապետի թեկնածու Արման Մեղրյանն այսօր լրատվականներից մեկի հետ զրույցում հայտնել էր, թե իբր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կազմակերպմամբ ՔՊ-ականներն Աբովյանում ընտրատեղամասերի առջև ուղղորդումներ են անում:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Պետրոսյանն այս մեղադրանքները համարեց զրպարտանք:

«Թեկնածուն այս խոսքերով փորձում է անվանարկել իմ քաղաքական բարի համբավը: Ես չգիտեմ, թե ՀՅԴ-ի թեկնածուն ինչ նկատի ունի՝ ասելով, թե իմ կազմակերպմամբ է ուղղորդում լինում, բայց ես իմ ամբողջ գիտակցական կյանքը պայքարել եմ քաղաքական այդպիսի արգահատելի երևույթների դեմ, ինչպիսի երևույթների մաս է կազմել հենց այդ նույն կուսակցությունն իր կոալիցիոն գործընկերային շրջանակներում: Աբովյանում ՀՅԴ թեկնածուն արջի նման մի երգ գիտի, դա էլ մեղրի մասին է: Ինչ խոսում է, իմ մասին է ասում»,- նշեց Պետրոսյանը:

Նա կոչ արեց իրենց օպոնենտներին պահել կոռեկտության սահմանները:

«Այլապես նման զրպարտանքներ պարունակող հայտարարությունները ես կվիճարկեմ դատական կարգով»,- շեշտեց նախարարը:

Հարցին՝ Աբովյանում այլ քաղաքական ուժերի կողմից ընտրական կարգը խախտող գործողություններ նկատե՞լ են, թե՞ ոչ, Ռոմանոս Պետրոսյանը նշեց. «Մի քանի լրատվականներում նմանօրինակ երևույթները կրկին վերագրում են ինձ, բայց կոնկրետ կադրերում երևում են մեր մրցակից ուժերի ներկայացուցիչները: Զավեշտի է նման, բայց փաստ է: Իսկ առհասարակ ՔՊ-ն պայքարել է նման երևույթների դեմ, և ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մասնավորապես Աբովյան խոշորացված համայնքի ընտրությունների ընթացքում մեր թիմը որևէ նման անընդունելի գործիքակազմերի չի կարող դիմել»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է