«Պետությունը պետական միջոցների հաշվին գնում կիրականացնի և անվճար կտրամդրի քաղաքացիներին այնպես, ինչպես մյուս պատվաստանյութերը»,- այս մասին այսօր Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի անվճար:
Ավանեսյանը պարզաբանեց, որ իրենց քաղաքականությունն է հնարավորինս պահպանել պատվաստանյութերի լայն տեսականի Հայաստանում, և ընդգծեց. «Որևէ պատվաստանյութ չի կարող փոխարինել բոլորին»։














