Լրահոս 24/7
06.12.2021

Խաչատուր Սուքիասյանը բարձրացրեց որոշակի վտանգավորության ապրանքների դասակարգման և կանոնակարգման հարցը

Խաչատուր Սուքիասյանը բարձրացրեց որոշակի վտանգավորության ապրանքների դասակարգման և կանոնակարգման հարցը

Այսօր՝ դեկտմբերի 6-ին, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում էին ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին համաձայնագրի մասին օրենքի նախագիծը։

Քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը բարձրացրեց որոշակի վտանգավորության ապրանքների դասակարգման և կանոնակարգման հարցը։ Նա հարցով դիմեց, թե օրինակ՝ վերջին 20 տարում Չինաստանից բերվող ճայթուկները ինչպես են վերահսկվում, կամ ունեն բնութագրեր՝ հաշվի առնելով դրանց վտանգավոր լինելու աստիճանը։ 

Հարցին ի պատասխան նշվեց, որ ԵԱՏՄ-ն ունի համապատասխան կանոնակարգ, որը փակում է ճայթուկների դաշտը։ Այստեղ, ըստ վտանգավորության աստիճանների, համապատասխան թույլատվություններ են մշակվում։ Բացի այդ՝  կապ չունի, թե երկիրը այն արտադրում է, ներկրում կամ ստանում երրորդ ոչ անդամ երկրից, այն պետք է համապատասխանի ԵԱՏՄ կարգավորումներին։ 

Բացի այդ, Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվեց՝ արդյոք նոր արտադրանքին, որն ունի որոշակի առանձնահատկություններ և վտանգավորության աստիճան, տրվում է որոշակի կարգավիճակ մինչև սպառողին հասնելը։

Պատգամավորը նշեց, որ  օրինակ՝ խորհրդային տարիներին յուրաքանչյուր խաղալիք, որն ուներ էլեկտրականության որոշակի չափ, պարտադիր ունենում էր բնութագիր, որոնք տրվում էին ծնողներին, և հավելեց, որ կան այլ ապրանքներ, որոնք ևս ունեն վտանգավորության աստիճան, պետք է կանոնակարգվեն և ցանկի մեջ մտնեն։ «Ես կարծում եմ՝ սկզբնական շրջանում այսպես կկարգավորվեն, մնչև շատերը ցանկ կմտնեն։ Անհրաժեշտ է խմբերի բաժանել, թե՛ որն է թունավոր, որը՝ բարձր լարման»,- նշեց Սուքիասյանը։

Սուքիասյանը հետաքրքրվեց նաև, թե պետական որ մարմինն է իրականացնում նման ապրանքների վերահսկամն գործառույթը, որին ի պատասխան նշվեց, որ ամենայն հավանականությամբ՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է