Լրահոս 24/7
06.12.2021

Աղետի գոտու բնակարանային ապահովման ծրագիրն ավարտվում է

Աղետի գոտու բնակարանային ապահովման ծրագիրն ավարտվում է

Հայաստանում 1988 թվականի երկրաշարժի հետևանքով աղետի գոտու անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրն ավարտվում է: Ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին և մինչև 2021 թվականը ծրագրի շահառու է ճանաչվել 5419 ընտանիք՝ ներառյալ նաև բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնածները: Հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում 2008-2019 թվականներին՝ շուրջ 67.3 մլրդ դրամի հաշվին լուծվել է 5177 ընտանիքի բնակարանային խնդիրը:

Ծրագրի ավարտական փուլը կամ ծրագրի շահառու ճանաչված, սակայն դեռևս բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն չստացած 242 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծումը մեկնարկել է 2020 թվականին: Այս ընտանիքիներից 214-ի հիմնական մասը գյուղական բնակավայրերի բնակիչներ են: Որպես հիմնական լուծում 187-ն ընտրել էր բնակելի տների կառուցման տարբերակը, 20-ը՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը, 7-ն էլ նախընտրել է ուղղակի ֆինանսական աջակցությունը:

«Մնում է 28 ընտանիքի խնդիր: Ընտանիքիները Շիրակի մարզի Ջրաձոր համայնքից են: Նրանց բնակարանային խնդրի լուծումը և ֆինանսավորման հարցը դիտարկվելու է ՀՀ կառավարության համապատասխան որոշման շրջանակում՝ Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Ջրաձոր համայնքից վերաբնակեցվող ընտանիքների հետ միասնական մոտեցումների համաձայն և նախատեսված աջակցության ամբողջ ծավալով»,-ասաց Տանյա Արզումանյանը:

Ծրագիրն ավարտվում է և դրա շրջանակում ձևավորված պետական պարտավորությունների կատարումն ևս ավարտվում է: Ի՞նչ է լինելու այն դեպքում, երբ քաղաքացիները դատական կարգով վերականգնում են բնակապահովման իրենց իրավունքը: Տանյա Արզումանյանը նշեց, որ այս ընտանիքների մասով ևս կառավարությունն ամրագրել է՝ նրանց խնդիրները կլուծվեն տարեկան պետական բյուջեի շրջանակներում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման եղանակով: Բացառություն կկազմեն գյուղական բնակավայրերի մեկ սենյականոց բնակարանի շահառուները: Նրանց ուղղակի ֆինանսական աջակցություն կտրամադրվի 3 մլն դրամի չափով:

Լրահոս
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
15:22
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
14:11
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
13:53
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան