Լրահոս 24/7
06.12.2021

Մեկնարկել է Հայ-Ռուսական համալսարանի 15-րդ ամենամյա գիտաժողովը

Մեկնարկել է Հայ-Ռուսական համալսարանի 15-րդ ամենամյա գիտաժողովը

Հայ-Ռուսական համալսարանում դեկտեմբերի 6-ին մեկնարկել է ՀՌՀ-ի 15-րդ ամենամյա գիտաժողովը, որի ընթացքում ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական եւ հումանիտար գիտական ուղղություններով ներկայացվել է ավելի քան 363 զեկույց:

Գիտաժողովի բացմանը ներկայացվեցին նաեւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ու Երևանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի ողջույնի խոսքերը։ Իր բացման խոսում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ ռուս-հայկական փոխգործակցությունը կրթական ոլորտում ավանդաբար պահպանվում է բարձր մակարդակի վրա՝ մնալով ՌԴ եւ ՀՀ ռազմավարական դաշինքի առանցքային կողմերից մեկը։

«Այսօր բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառում մեր համագործակցությունը շարունակում է զարգանալ, այդ թվում ՝ մեր երկրների գիտական հաստատությունների միջեւ կայուն միջբուհական կապերի, կոնտրակտների ձեւավորման ուղղությամբ», – ընդգծեց Կոպիրկինը։ 

Իր բացման խոսքում Հայ-Ռուսական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգեւ Ավետիսյանը նշել է, որ ՀՌՀ-ի ամենամյա գիտաժողովն իր որակով եւ բովանդակությամբ հավակնում է միջազգային նշանակության կարգավիճակին:

«Մեր բուհի գիտական կոլեկտիվները պատվով են մրցակցում այլ բուհերի ներկայացուցիչների հետ: Եվ ես առաջին հերթին նկատի ունեմ ՀՀ գիտության կոմիտեի կողմից անցկացվող մրցույթների արդյունքները, որոնք փաստում են, որ ՀՌՀ-ն իր արժանի տեղն է զբաղեցնում ոչ միայն Հայաստանի գիտական տիրույթում, այլ նաեւ արտասահմանյան հեղինակավոր գիտական շրջանակներում»,- շեշտել է նա:

Նշենք, որ գիտաժողովի բացմանը զեկույցներով հանդես են եկել ՀՌՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը, ՀՌՀ-ի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն Հայկ Սարգսյանը եւ Մոսկվայի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան, Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի ռեկտոր Լեւ Բելոուսովը:

Հայ-Ռուսական համալսարանի 15-րդ ամենամյա գիտաժողովն ավարտվելու է դեկտեմբերի 10-ին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է