Աշխարհ

Bild-ը հրապարակել է Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» ծրագիրը

Գերմանական Bild թերթը հրապարակել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ենթադրյալ ներխուժման սխեման։ Հրապարակման մեջ օգտագործվել են ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններ։

Հրապարակման մեջ նշվում է, որ հարձակումը նախատեսված է 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին և ունի երկու տարբերակ.

Առաջինի համաձայն՝ Ռուսաստանը միաժամանակ հարձակում կսկսի Ղրիմից և չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից։

Երկրորդի համաձայն՝ ռուսական զորքերը փուլային հարձակում են կազմակերպում Ուկրաինայի վրա՝ նախ հարավից, ապա հյուսիս-արևելքից, ապա հյուսիսից՝ դեպի Կիև։

Այսպիսով, ըստ թերթի, Ռուսաստանը պատրաստվում է օկուպացնել Ուկրաինայի տարածքի երկու երրորդը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Bild-ի հրապարակմանը։ Նրա խոսքով՝ թերթը «փորփրել է գերմանական արխիվները և հրապարակել «Պուտինի ներխուժման ծրագիրը Ուկրաինա» հոդվածը։

Մասնավորապես, Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ քարտեզի վրա Լվով քաղաքը նշված է որպես Լեմբերգ, այլ ոչ թե Լվիվ։ Առաջին տարբերակը նացիստներն օգտագործել են 1942 թվականի քարտեզներում, իսկ երկրորդը հայտնվում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական փաստաթղթերում։

Զախարովան հրապարակումը որակել է անհեթեթություն։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

9 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

10 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

12 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

12 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

13 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

13 hours ago