ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Վանոյի հեռանալը Հայաստանից և քսան տարուց ավելի Հայաստանում չլինելը, ավելի քան քսանամյա նրա բացակայությունը ձեզ համար, իհարկե, եղել է ձեր խրոխտությունը սնուցող երակը և ձեր ինքնահաստատման հիմնական զենքը, նաև՝ կակազելով ու գիրկապ անելով հացի հարց լուծելու գերհագեցած ու բազմազբաղ ձեր առօրյայում ձեզնից օտարված ու ձեր կյանքին զուգահեռ ընթացք,- և պիտի խոստովանեք, որ էդ անսահման նենգափոխված ժամանակը, էդ ահավոր դառը թեման մարսելու ցանկություն երբևէ չեք ունեցել, ապրել եք ձեր առօրյա հոգսերով ու չնչին շահախնդրություններով, հանդուրժելով այլոց ամենօրյա զազրախոսությունները:
Մինչդեռ դուք՝ ձեզնից յուրաքանչյուրը, կարող էր մի թեթև ջանք գործադրել, մի երկու տող կարդալ, ուղեղի առկայության պարագայում հասկանալ կարդացածը ու մտածել՝ իբր էս ինչու էսքան ստորաբար վարվեցինք էս մարդու հանդեպ, էս ինչու փուռը տվեցինք նրան՝ փրկելով մեր ողորմելի գոյությունը…
Ձեզնից շատերը սա չարեցին: Գրեթե ոչ ոք սա չարեց, քանի որ ոչ ոք չէր էլ հասկանում, թե ինչ պիտի անի, գերադասելով սեփական ստորաքարշ ապահովությունը…
Հիմա, երբ Վանոն ավելի է հեռացել իր հարազատներից ու ընկերներից, զուգահեռաբար՝ նաև թշնամիներից ու համայն աշխարհից,- կարծես ավելի է հեշտացել ձեր կյանքը: Հիմա դուք կարող եք գրել ու ասել ձեր խելքին փչածը, շաղախել ու պատմել ձեր հիշածն ու հորինածը, մտերմանալ նրա հետ հետմահու, ապավինելով կամ ողջերի մեծահոգությանը՝ որ չեն մատնի ձեզ, կամ հանգուցյալների լռությանը, որը երբևէ չի խախտվել:
…Բայց սա ոչինչ է ինչ-որ մեկի մոռացկոտությանն ապավինելու և ապագան ինչ-որ տեղ թաղած ունենալու նպատակասլաց բթամտության համեմատ:
Վասակ Դարբինյան
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…