

20-րդ դարի անզուգական դերասանուհիներից մեկը՝ Սոֆի Լորենը, «Ինը» մյուզիքլում խաղացած դերից 10 տարի անց սկսել է նկարահանվել Ռոմեն Գարիի «Ամբողջ կյանքն առջևում է» վեպի նոր էկրանավորման մեջ։ Այս մասին հայտնում է Variety-ն։
84-ամյա դերասանուհու համար սա տասնամյա ընդմիջումից հետո գեղարվեստական ֆիլմում առաջին դերն է։ Նա ֆիլմում հանդես է գալու տիկին Ռոզայի դերով, որը վերապրել է Հոլոքոստը և ընկերացել Սենեգալից 12-ամյա փախստական տղայի՝ Մոմոյի հետ: Ֆիլմի ռեժիսորը Լորենի որդին է՝ Էդոարդո Պոնտին։
Դերասանուհին հայտնել է, որ որդին իր համար ավելի լավ դեր չէր էլ կարող ընտրել:
«Նա ինձ այնքան լավ է ճանաչում: Դեմքիս յուրաքանչյուր խաղը, սիրտս ու հոգիս: Նա չի անցնի հաջորդ տեսարանի նկարահանմանն այնքան ժամանակ, մինչև որ ամբողջ էությամբս չխաղամ տեսարանը»,- ասել է դերասանուհին:
Էդոարդո Պոնտին արդեն երրորդ անգամ է իր ֆիլմերում նկարահանում մորը, նրա խոսքով՝ «զարմանալի է, թե ինչ եռանդով և խանդավառությամբ է նա մոտենում ֆիլմի յուրաքանչյուր տեսարանին»:
Ֆիլմը պատրաստ կլինի մինչև 2020 թվականի մարտը։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…