ArLeAM-ը արևային և էներգախնայող տեխնոլոգիաներով և գերխնայող «Օպտիմում» միրգ-բանջարեղենի հայկական շարժական չորանոցի առաջին գնորդն է։
Պաշտոնական միջոցառման ընթացքում ստորագրվել է եռակողմ լիզինգային պայմանագիր՝ ArLeAM-ի, Օպտիմումի և Ակբա բանկի միջև։
Շարժական չորանոցն աննախադեպ է իր տեխնոլոգիական լուծումներով և իր բիզնես մոդելով, և ունի մեծ ներուժ հեղափոխելու չրագործության ոլորտը ոչ միայն Հայաաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում:

ArLeAM-ը կարևորում է Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների զարգացումը, հայկական արտադրանքի խթանումը ինչպես նաև արտադրության մեջ կանաչ տեխնոլոգիաների կիրառումը, և այս չորանոցն իր մեջ համատեղում է այդ երեք արժեքները:
ArLeAM ընկերություը շարունակելու է խթանել նորարարարական և ստեղծագործ մտածողութունը՝ ի շահ երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության ձևավորման գործում:














