Horeca style

Ավոկադոն՝ աշխարհի ամենաառողջ միրգ

Ոչ բոլորն են սիրում ավոկադոյի յուրահատուկ համը: Բայց պետք է խոստովանել, որ այս միրգը չափազանց հարուստ է վիտամիններով և սննդարար նյութերով, և հետևաբար, արժե հնարավորության դեպքում այն ներառել ձեր սննդակարգում: Առանց պատճառի չէ, որ այս պտուղները օգտագործվում են տարբեր դեղամիջոցների արտադրության մեջ. դրանց օգտակար հատկությունները մարդկությանը հայտնի են վաղուց։

Մեքսիկայում ավոկադոյով ապուրներ են պատրաստում: Քանի որ այս միրգը չեզոք նուրբ համ ունի, այն լավ է հարմարվում ցանկացած ապրանքատեսակին և հաճախ հիմք է հանդիսանում սոուսների, պաշտետների, կոկտեյլների և նույնիսկ պաղպաղակի համար: Գինեսի ռեկորդների գիրքը 1998 թվականին պաշտոնապես անվանել է ավոկադոն աշխարհի ամենաառողջ միրգը։

Ծառը, որի վրա աճում է ավոկադոն, կարող է հասնել 20 մետր բարձրության։ Չնայած ավոկադոն աճում է ծառերի վրա, սակայն այն լիովին չի հասնում, քանի դեռ չեն պոկել ճյուղից։ Ավոկադոն կարող է ճյուղից կախված մնալ մինչև 18 ամիս, և նրան ոչինչ չի պատահի։

Ամենահամեղ ավոկադոյի տեսակը կոչվում է Հաս և այն անվանվել է ի պատիվ ամերիկացի փոստատար Ռուդոլֆ Հասի, ով իր բակում հայտնաբերել է համեղ պտուղներով ավոկադոյի ծառ և արտոնագրել այն 1935 թվականին։ Հաս ավոկադոյի բոլոր ծառերը ծագում են այս նույն ծառից և այն դեռևս պտուղ է տալիս։

Աշխարհում կա ավոկադոյի 400 տեսակ, և դրանք բոլորն էլ տարբերվում են գույնով, չափով և քաշով։

Նախկինում բանանը կալիումի պարունակությամբ չեմպիոն էր, բայց ավոկադոն նրան դուրս մղեց առաջին հորիզոնականից 100 գրամ բանանը պարունակում է մեծահասակների համար օրական կալիումի ընդունման 10%-ը, մինչդեռ ավոկադոն պարունակում է մինչև 14%։

Քանի որ ավոկադոն հարուստ է վիտամիններով, առողջ ճարպերով և այլ սննդարր նյութերով այն ունի «հակածերացման» հատկություն ծերացման գործընթացը դանդաղում է՝ դրանով իսկ պահպանելով երիտասարդ մաշկը։

«Ավոկադո» անվանումն այս մրգին տվել են իսպանացիները, որոնք առաջին եվրոպացիներն էին, որ համտեսեցին այն։

Ավոկադոն այնքան շատ սպիտակուց է պարունակում, որ կարող է ամբողջությամբ փոխարինել մսային ուտեստներին։ Ահա թե ինչու այն այդքան տարածված է բուսակերների և վեգանների շրջանում։

Ավոկադոն հարավային միրգ է, և այն չի սիրում ցուրտ ուստի այն պետք է պահել սենյակային ջերմաստիճանում։ Սառնարանում այն ​​ավելի արագ կփչանա։ Ավոկադոյի ծառի տերևներն ու կեղևը խիստ թունավոր են։

Գրիգ Հակոբյան

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

39 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

51 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago