Քաղաքականություն
08.12.2021

Գնել Սանոսյանը մասնակցել է «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորումին»

Գնել Սանոսյանը մասնակցել է «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորումին»

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առցանց ձևաչափով մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կողմից կազմակերպված «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորումին»։ 

Իր ելույթում նախարարը շնորհակալությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը, ԱՄՆ տնտեսական քարտուղարությանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությանը, և հատկապես դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ գործադրած ջանքերի և Հայաստանի պետական պաշտոնյաների և ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև երկխոսություն կազմակերպելու համար։ Նախարարի խոսքով՝ «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորումի» կազմակերպումը ևս մեկ անգամ փաստում է 2 երկրների միջև առկա և շարունակաբար ընդլայնվող համագործակցության մասին: 

«ԱՄՆ կառավարությունը մեծ ներդրում ունի Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներում, որոնք շարունակվում են վերաթողարկումից առ այսօր: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից աջակցություն է ցուցաբերվում էներգետիկ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներին և տեխնիկական խնդիրների լուծմանը, շուկայի ազատականացմանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը»,- ասել է նախարարը: 

Սանոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից էներգետիկայի բնագավառին առնչվող բոլոր որոշումների կայացման, հարևան երկրների հետ հարաբերությունների կառուցման, ավելի գլոբալ էներգետիկ շուկաներին ինտեգրման և հիմնական գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հիմքում ընկած է 2021թ. հունվարի 14-ին ընդունված ՀՀ էներգետիկայի բնագավառի մինչև 2040 թվականի զարգացման ռազմավարական ծրագրում ներկայացված էներգետիկայի բնագավառի զարգացման տեսլականը, ըստ որի էներգետիկան պետք է լինի հուսալի և անվտանգ, կայուն զարգացող/մաքուր և էներգախնայող, կանխատեսելի և թափանցիկ, տարածաշրջանային նշանակության, հասանելի և արդարացի բոլորի համար, բավարար չափով մատչելի խոցելի խավի, ինչպես նաև գրավիչ ներդրողների համար՝ թվայնացված և ինովացիոն: 

Իր ելույթում նախարարը նշել է, որ «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորումը» կենսական հնարավորություն է քննարկելու կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի փոփոխության մարտահրավերները, քննարկելու լավագույն փորձը, կանաչ տեխնոլոգիաների նորարարական լուծումները, կիսելու գիտելիքները: 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լի Թրեյսին կարևորել է նախարարի մասնակցությունը ֆորումին և ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում էներգիայի դիվերսիֆիկացիայի, այլընտրանքային էներգիայի աղբյուրների հայտնաբերման համար։

Լրահոս
Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է
19:58
Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է
Կատարը գազ կմատակարարի Սիրիա
19:41
Կատարը գազ կմատակարարի Սիրիա
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն
19:26
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
19:03
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև
18:48
Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև
2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է
18:39
2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է
Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը
18:28
Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը
Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:08
Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
17:48
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ
17:31
Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ
Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո
17:23
Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո
ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան
16:59
ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
16:44
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները
16:24
Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք
16:10
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք