Լրահոս 24/7
08.12.2021

ԱԺ-ում շարունակվում է 2022թ. բյուջեի մասին նախագծի քննարկումը

ԱԺ-ում շարունակվում է 2022թ. բյուջեի մասին նախագծի քննարկումը

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ հերթական նիստում շարունակում է քննարկվել 2022 թվականի բյուջեի մասին նախագիծը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց երեքշաբաթյա ժամկետում տեղի ունեցած փոփոխությունները:

«Լրամշակված նախագիծը եկամուտների մասով նախատեսում է 1 տրիլիոն 947.8 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերը կազմում են 2 տրիլիոն 184 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 236.2 մլրդ դրամ»,- հայտարարեց նախարարը և հավելեց, որ եկամուտներում, ծախսերում և դեֆիտում փոփոխություններն ունեցել են մի քանի պատճառներ, որոնցից առաջինը օրենքով սահմանված՝ արտարժութային ծախսերի, եկամուտների և ֆինանսավորման աղբյուրների դրամային մեծության վերահաշվարկումն է սույն թվականի նոյեմբերի 1-ի փոխարժեքով:

Նրա խոսքով՝ առաջնահերթությունների հավելվածում ներառված են 85 մլրդ 556 մլն դրամ ընդհանուր արժեքով լրացուցիչ միջոցառումներ:

«2022 թվականի պետբյուջեի նախագիծը ձևավորվել է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ՝ հատուկ կարևորելով անվտանգային հարցերի, կրթական համակարգերի, ինչպես նաև ներառական և որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը»,- հայտարարեց Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ 2022 թվականի համար պետբյուջեի կապիտալ ծախսերը կկազմեն 352 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.5 տոկոսը. «Համայնքներին կհատկացվեն մոտ 18.4 մլրդ դրամով կապիտալ նշանակության սուբվենցիաներ: Նախատեսվում է իրականացնել 2 տրիլիոն 184 մլրդ դրամ ընդհանուր դրամով ծախսեր, ինչը մոտ 184 մլրդ դրամով ավելի է, քան 2021 թվականի ճշտված ծախսային բյուջեն, կամ 334 մլրդ դրամով ավելի, քան տարվա համար նախապես հաստատվածը»:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2022 թվականին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կապիտալ ծախսերը, որոնք հիմնականում ենթակառուցվածքային նշանակության են, կազմելու են 145 մլրդ դրամ կամ 2021 թվականի ճշտված բյուջեով որոշված ցուցանիշից 61.8 տոկոսով ավելի: ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծախսերը կազմելու են 33 մլրդ դրամ կամ 3.6 անգամ ավելի, քան 2021 թվականին: Առողջապահության նախարարության կապիտալ ծախսերը կազմելու են 7.2 մլրդ դրամ կամ 2.1 անգամ ավելի, քան 2021 թվականին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է