Լրահոս 24/7

Տհաճ էր և ինձ համար անընդունելի․ Սիսակ Գաբրիելյանը ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հերքում է, որ ինքը Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպին մասնակից է եղել։

«Մանրամասներին չեմ տիրապետում զուտ այն պատճառով, որ դեպքի վայրում չեմ եղել։ Ցավում եմ, որ չեմ եղել,գուցե փորձեի ինչ-որ բան կանխել։ Հասել եմ այն պահին, երբ աղմուկ էր լսվում։ Մոտեցել եմ մի տղայի, որը քաշքշուկի մեջ էր, ընդամենը իրեն գրկել եմ և ուղեկցել եմ հենց այն դուռը, որտեղ լրագրողներն էին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գաբրիելյանը։

Պատգամավորը դժվարանում է ասել՝ծեծ եղե՞լ է, թե՞ ոչ․ «Տհաճ միջադեպ էր և տհաճ տեսարան էր, ինձ համար անընդունելի։ Իհարկե, ցավում եմ, որ այդ թվում ձեզանից շատերը նույն վերագրերում նշում էին, որ ես ինչ-որ բան եմ արել»։

Ավելի վաղ, լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։

Պատգամավորը պնդել է, որ ՔՊ ներկայացուցիչները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի ենթարկել։

Դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ Հրապարակումները ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago