Լրահոս 24/7
08.12.2021

Գերիների թեման հանրային առումով պետք է շոշափել հնարավորինս քիչ. ԱԺ փոխնախագահ

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գերիների թեման շատ նուրբ և զգայուն է համարում։ Lրագրողների հետ զրույցում Ռուբինյանը ներկայացրեց, թե որն է  գերիների թեմայի նրբությունը և բազմաշերտ լինելը։

«Առաջինը՝ մենք միանշանակ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանը ապօրինի կերպով և նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմամբ պահվող գերիներին անհապաղ վերադարձնի Հայաստան։ Սա քննարկման ենթակա չէ, սա բոլորը նշել են և շարունակում են նշել։ Երկրորդ՝ գերիների գերի ընկնելու հանգամանքները պետք է պարզել։ Ինչո՞ւ կա քրեական օրենսգիրք, նաև զինվորականների մասով, որպեսզի կանոնակարգված լինի Հայաստանի պաշտպանությունը։

Եվ շատ կարևոր է ճշտել, թե այս կամ այն իրադարձությունը ինչու է տեղի ունեցել։ Երրորդ՝ ռազմագերիների թեման հանրային առումով պետք է շոշափել հնարավորինս քիչ։ Ինչո՞ւ, որովհետև նախ Ադրբեջանը փորձում է մեր ռազմագերիներին օգտագործել որպես պատանդ մեր դեմ, որպես շանտաժի միջոց մեր դեմ։ Եվ մեր ցանկացած քննարկում օգնում է Ադրբեջանին, որ դա անի»,- ասաց Ռուբինյանը։

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ մի կողմից չեն ուզում, որպեսզի որևէ քաղաքացի գերության մեջ լինի կամ իրեն նսեմացված զգա, մյուս կողմից՝ շատ կարևոր է, որպեսզի հանրությունը իմանա և նաև զինծառայողները իմանան՝ գերի ընկնելը լավ բան չէ, որովհետև դա չի օգնում, որ ՀՀ պետական սահմանները լինեն պաշտպանված։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54