Լրահոս 24/7
08.12.2021

Դա չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությանը. Փաշինյանը՝ Խծաբերդում, Հին Թաղերում Ադրբեջանի ագրեսիայի մասին

Դա չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությանը. Փաշինյանը՝ Խծաբերդում, Հին Թաղերում Ադրբեջանի ագրեսիայի մասին

Խծաբերդում և Հին Թաղերում մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանի ապօրինի գործողությունները չեն համապատասխանել եռակողմ հայտարարության դրույթներին և տրամաբանությանը: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ 1 տարի առաջ ադրբեջանական զորքերը բռնազավթել են Հադրութի շրջանի երկու գյուղեր՝ Խծաբերդը և Հին Թաղերը, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին հայկական վերահսկողության ներքո, մոտ մեկ տասնյակ զոհ եղավ, 62 անձ գերեվարվեց, որոնց մի մասը դեռևս չի հայրենադարձվել: «Փաստացի տեղի ունեցավ գործընթաց, որը որևէ ձևով չէր տեղավորվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում»,-ասաց Աբրահամյանն ու հետաքրքրվեց, թե արդյոք նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղավորվում էր այդ երկու գյուղերի հայկական լինելը:

Փաշինյանը նախ իր հարգանքի և խոնարհումի խոսքերն ասաց այն զինվորներին, որոնք Հին Թաղերում զոհվել են:

«Նշված հանգամանքներում 9 զինվոր, 9 հերոս մինչև վերջ կանգնել է և իրենց կյանքը տվել հանուն հայրենիքի: Այդ դրվագի հետ կապված քրեական գործ կա հարուցված: Չեմ ուզում դատական համակարգի հետ կապված մեկնաբանություն անել, բայց փաստն այն է, որ գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորել, որովհետև դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը»:

Այդ թեմաները պարունակում են պետական շահերին առնչվող բազմաթիվ տեղեկություններ, գաղտնի պարունակող մի շարք տեղեկություններ, որոնք պետք է լրացուցիչ քննության, հետաքննության առարկա դառնան:

Տիգրան Աբրահամյանը կրկին ճշտեց դիրքորոշումը՝ կառավարությունն ընդունո՞ւմ է, որ ադրբեջանական քայլերը տեղի են ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս: Պատգամավորի մոտ տպավորություն է ստեղծվել, թե այդ դեպքով փորձ է արվում 1-2 տարբեր ցածր օղակների՝ զինվորականների վրա պատասխանատվություն բարդել:

Փաշինյանն էլ վստահեցրեց, որ դա սխալ տպավորություն է, քանի որ այդ թեման շատ բարձր մակարդակի պաշտոնյաների հետ կապ ունեցող թեմա է: «Եվ եթե մենք համարեինք, որ այդ իրավիճակը նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխանում է, իմ նշած նահատակներն այդ դիրքերում կանգնած չէին լինի: Եթե այդ դիրքերում կանգնած են եղել, նշանակում է՝ մենք համարում ենք, որ այդ իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Իրան
16:57
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Իրան
Մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է. Արշակ Սրբազան
16:47
Մաքուր քաղաքական հետապնդման էլեմենտներով կառուցված գործ է. Արշակ Սրբազան
Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կայա Կալասի հետ
16:38
Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կայա Կալասի հետ
Դիվանագիտությունն է խնդիրների լուծման լավագույն ուղին. Փեզեշքիան
16:24
Դիվանագիտությունն է խնդիրների լուծման լավագույն ուղին. Փեզեշքիան
Օտարերկրյա և տեղացի ներդրողները կունենան հավասար իրավունքներ ու ազատություններ
16:04
Օտարերկրյա և տեղացի ներդրողները կունենան հավասար իրավունքներ ու ազատություններ
Տրվել է 1400 նոր տան կառուցման հնարավորություն, ծրագրվում է կառուցել առնվազն 3000-ը. Թորոսյան
15:36
Տրվել է 1400 նոր տան կառուցման հնարավորություն, ծրագրվում է կառուցել առնվազն 3000-ը. Թորոսյան
Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ. վարչապետ
15:17
Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ. վարչապետ
Վարչապետը Բենժամեն Հադադաի հետ անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին
14:44
Վարչապետը Բենժամեն Հադադաի հետ անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին
Տեղեկություններ ենք ստացել, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր․ Դանիել Իոաննիսյան
14:08
Տեղեկություններ ենք ստացել, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր․ Դանիել Իոաննիսյան
Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան
13:52
Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր և Մատվիենկոյի վերջին հեռախոսազրույցին
13:42
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր և Մատվիենկոյի վերջին հեռախոսազրույցին
ՀԷՑ-ում 3 ամսում խնայվել է ավելի քան 2.5 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա
13:25
ՀԷՑ-ում 3 ամսում խնայվել է ավելի քան 2.5 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա
«Պատերազմի եռագլուխ» կուսակցության թեկնածուն մեկն է. Ռուբինյան
13:13
«Պատերազմի եռագլուխ» կուսակցության թեկնածուն մեկն է. Ռուբինյան
Վաշինգտոնը խոստացել է Լիբանանին ճնշում գործադրել Իսրայելի վրա
12:56
Վաշինգտոնը խոստացել է Լիբանանին ճնշում գործադրել Իսրայելի վրա
Գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել. Ռուբինյան
12:27
Գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել. Ռուբինյան