Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տեղեկությունները, թե Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը երեկ Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին։
«Մոսկվայից պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ՝ իրենց խնդիրները քննարկելու։ Դուք մի մոռացեք, որ այստեղ իրենք ունեն ռազմաբազա և այլն։ Բայց ձեր նշած սահմանազատման և սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել»,-ասաց փոխնախարարը։














